Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ)
VideoԱվստրալական Պերտ քաղաքի կենդանաբանական այգում 62 տարեկանում սատկել է աշխարհի ամենատարեց օրանգուտանը: Պուան անունով սումատրական օրանգուտանի էգին քնեցրել են անասնաբույժների զննումից հետո՝ ծերացման հետ կապված հիվանդությունների պատճառով, որոնք բացասաբար էին անդրադառնում կենդանու կյանքի որակի վրա:
«Միշտ բարդ է նման որոշում կայացնել ցանկացած կենդանու վերաբերյալ, սակայն սա ճիշտ որոշում էր ու արժանի ավարտ տարեց տիկնոջ համար»,-ասել է կենդանաբանական այգու պրիմատների բաժնի վարիչ Հոլի Թոմփսոնը:
Հաստատությունում նաև նշել են, որ, շնորհիվ որակյալ բուժօգնության՝ Պուանը կարողացել է ապրել 62 տարի, ինչը գերազանցում է բնական պայմաններում նրա տեսակի կյանքի սովորական տևողությանը: Վայրի բնության պայմաններում օրանգուտանները հազվադեպ են ապրում մինչև 50 տարեկանը, նույնիսկ եթե նրանք սպառնալիքների չեն ենթարկվում: