«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախաձեռնությամբ Սոթք գյուղի բնակիչները անվճար բուժզննման հնարավորություն ստացան
Հանքարդյունաբերական ընկերությունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային դիվերսիֆիկացված խումբը (GPMկամ Ընկերություն) մայիսի 22-ից մինչև հունիսի 19-ը Սոթքի հանքին մոտ գտնվող գյուղերի բնակիչների համար կազմակերպել էր անվճար բուժզննում։
Հայ-կանադական ,,Maple Leafs,, բժշկական կլինիկայի հետ համագործակցությամբ «ԳեոՊրոՄայնինգը» Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչներին, որտեղ Ընկերությունն իրականացվում է հանքարդյունահանման աշխատանքները, հնարավորություն տվեց անվճար բուժզննում անցնել տեղի բուժամբուլատորիայում։
Ակցիայի շրջանակում բուժզննման հնարավորություն ստացան նաև հանքին մոտ գտնվող համայնքների բնակիչները։
Ընկերությունը մտադիր է դիտարկել նաև այն հնարավորությունը, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, տրամադրվի դեղորայքային օգնություն։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ Գլխավոր էկոլոգ Անուշ Գևորգյանը նշեց, - «Հիվանդությունների դիագնոստիկայի անցկացման և խորհրդատվության տրամադրման շատ մեծ անհրաժեշտություն կար։ Հունիսի 19-ից հետո մենք կամփոփենք հետազոտությունների արդյունքները, իսկ ապագայում նաև կհետևենք այն հիվանդների բուժման ընթացքին, որոնց հետազոտությունների արդյունքները այս կամ այն չափով նորմայից շեղված են եղել։ Ցանկանում եմ նշել նաև, որ Սոթքի հանքի աշխատանքի հետ կապված հիվանդություններ չեն հայտնաբերվել»։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։
Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։