Ինչպես են մետրոյում տոնում Ռուսաստանի հավաքականի հաղթանակը (տեսանյութ)
ՏեսանյութերՀամացանցում հայտնվել է տեսահոլովակ, որը Մոսկվայի մետրոյում նկարահանվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Եգիպտոսի հավաքականի հետ մրցախաղում Ռուսաստանի հավաքականի հաղթանակից հետո: Տեսահոլովակը հրապարակված է YouTube-ում:
Կադրերն արվել են հունիսի 19-ին, ՌԴ մայրաքաղաքի գետնուղու Արբատսկո-Պոկրովսկայա գծի «Պլոշչադ Ռեւոլյուցիի» կայարանում: Դրանցում երեւում է, թե ինչպես են բազմաթիվ ֆուտբոլասերներ միասին երգում, թռչկոտում եւ գրկախառնվում՝ տոնելով ռուսաստանցիների հաջողությունը 2018-ի աշխարհի առաջնությունում՝ փլեյ-օֆ դուրս գալու ճանապարհին:
Ռուսաստանի և Եգիպտոսի հավաքականների հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 19-ին, Սանկտ Պետերբուրգում եւ ավարտվել 3:1 հաշվով՝ հօգուտ ռուսաստանցիների: