«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի
ՔաղաքականԱյսօր՝ հունիսի 20-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում արձանագրություն կազմվեց ԱԺ պատգամավորական մանդատ տալ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակից՝ Հրանտ Դավթյանին։
Մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարուժան Սիմոնյանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին էր ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ Արդեն նախկին պատգամավորը առաջադրվել էր թիվ 12 ընտրատարածքից։ Իսկ տվյալ ընտրական տարածքի մյուս բոլոր 8 թեկնածուներն ինքնաբացարկի դիմում էին գրել, ըստ այդմ, պատագամվորի «աթոռը» բաժին հասավ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով հաջորդ թեկնածուին՝ Հրանտ Դավթյանին։