Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը
АрменияԳեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում պետական միջոցներով հիմնանորոգվում է Գավառագետի վտակի վթարային կամուրջը, որը բնակավայրը կապում է Ծաղկաշեն գյուղին:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, կամրջի հիմնանորոգման նախահաշվային գինը կազմել է 99,5 միլիոն դրամ, բայց շինարարության մրցույթը հաղթող կազմակերպությունը շահել է 72,7 միլիոն դրամով:
«Կամուրջը կառուցվել է տասնամյակների վաղեմությամբ, որը խարխլվել է հեղեղումների, բնական այլ երեւույթների արդյունքոսւմ: Այն վթարային էր դարձել վերջին տարիներին ու աստիճանաբար կորցնում էր շահագործման պիտանիությունը: Շինարարությունն ընթանում է ՀՀ կապի, տրանսպխորտի եւ ՏՏ նախարարության պատվիրատվությամբ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Այս պահին կառույցում ընթանում են հողային աշխատանքներ»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան