Արցախում ֆուտբոլային լիգա կստեղծվի
ՍպորտԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվի: Նորաստեղծ առաջնության մեկնարկը կտրվի հուլիսի 14-ին, կմասնակցեն 8 թիմեր:
Այս մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են լիգայի հիմնադիրներ Սևան Ասլանյանն ու Հրաչ Յագանը, ովքեր նաև այլ մանրամասներ են ներկայացրել:
«Ներքին առաջնությունը, որը կմեկնարկի հուլիսի 14-ին, կլինի փորձնական և կավարտվի նոյեմբերի 18-ին:
Շուտով հասանելի կլինի նաև լիգայի կայքը:
Առաջնության խաղերը դեռևս կանցկացվեն Ստեփանակերտի և Ասկերանի մարզադաշտերում, բայց հիմա աշխատանքներ ենք տանում Ճարտարի դաշտում:
Մեր առաջին առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր՝ Ստեփանակերտի «Երազանք», «Լեռնային Արցախ», «Ստեփանակերտ», «Ասկերան», «Մարտունի», «Վանք», «Շուշի», «Ճարտար»: Հիմա բոլորս այս թիմերը պատկանում են Լիգային, մարտին նրանք գուցե՝ ունենան սեփականատերեր, ովքեր կզբաղվեն ինչպես ակումբի, այպես էլ՝ տվյալ մարզի ֆուտբոլի զարգացմամբ: Բոլոր մասնակից թիմերը, ովքեր կունենան սեփականատերեր, Լիգայի կողմից կստանան մասնակցության համար գումար, Գավաթի համար ևս գումար կստանան, Չեմպիոն դառնալու համար ևս գումար կստանան: Իսկ ֆուտբոլիստների և թիմերի համար սա լավ մոտիվացիա կլինի» ,- Սևան Ասլանյանի խոսքը մեջբերում է armsport.am:
Շարունակությունը` armsport.am-ում