Ինչպե՞ս ստացվեց, որ Կառավարությունում դեմ էին, իսկ ԱԺ-ում ձեռնպահ քվեարկեցին. Մինասյանը պարզաբանում է (տեսանյութ)
Политические«Ստվերի դուրսբերումը ձեր աչքի առաջ է կատարվում: Այն, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքը ակնառու է և հավասար վերաբերմունքը տնտեսվարող սուբյեկտների, օրենքի կարգավորման դաշտում՝ ակնհայտ է: Դա նշանակում է` եթե նախկինում անգամ նրանք, ովքեր հույս ունեին, որ պետական մարմինը կարող է անտեսել, այսօր այդ երևույթը վերացել է: Նույնիսկ տնտեսվարողների կողմից կա օրենքում տեղավորվելու և պահպանելու ձգտում»,-այսօր Կառավարությունում, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման նախարար Արծվիկ Մինասյանը` դժվարանալով նշել ստվերի դուրսբերման ծավալները:
Նա, անդրադառնալով ներդրումներին` նշեց, որ բավականին մեծ ծավալի ներդրումներ են սպասվում Հայաստանում. «Գրեթե բոլոր զարգացած երկրներից մենք ունենք ներդրման ցանկություն հայտնողներ: Նրանք, ովքեր արդեն ծրագրերով են հանդես գալիս՝ եվրոպական երկրներից են, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից և այլն»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը` ինչպե՞ս է ստացվում, որ կուտակային կենսաթոշակների ծրագրին ինքը կառավարությունում կողմ է լինում, իսկ ՀՅԴ-ն ԱԺ-ում ձեռնպահ է քվեարկում, Մինասյանն արձագանքեց.
«Դաշնակցությունը երկար տարիներ հայտարարել է, որ պարտադիր կուսատակայինին բացասական է վերաբերվում: Այս դեպքում էլ Դաշնակցության դիրքորոշումը տրվել է պարտադիր կուտակային համակարգին, ոչ թե նախագծին, քանի որ այնտեղ որոշակի մեղմում կա, բայց քանի դեռ պարտադիր կուտակայինը պահպանվում է, և, մեր համոզմամբ, այն ունի սահմանադրականության և ապագայի տեսակետից առավել արդյունավետ համակարգի վերափոխման հարց, սա կա և մենք հայտարարում ենք, որ այս հարցը մեր օրակարգում է: Մենք հետապնդելու ենք այս հարցը այնքան ժամանակ, քանի դեռ լիարժեք, վստահելի համակարգ չի ձևավորվել: Եվ սա առաջին կառավարությունն էր, որը պաշտոնապես հայտարարեց` այս հարցը իր համար փակված չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Կանխատեսումները ենթադրում են, որ տարեվերջին կունենանք 4,5 %-ից ավելի ՀՆԱ-ի աճ հարցին ի պատասխան՝ Մինասյանն ասաց. «Մենք մտածում ենք, որ կունենանք ավելի լավ միջավայր և դա կնպաստի ոչ միայն ցուցանիշների պահպանմանը, այլև բարելավմանը»,-եզրափակեց Մինասյանը:
Տեսանյութը` ԼՈւՐԵՐ.com-ի