Դավիթ Սանասարյանը ՊՆ վերաբերյալ ինֆորմացիաներ ունի (տեսանյութ)
ՔաղաքականՎերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները իրականացվելու են Պաշտպանության նախարարությունում: Այս մասին այսօր, Կառավարությունում, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը` ընդգծելով, որ ծառայությունում դեռևս կառուցվածքային խնդիրներ են լուծվում, այնուհետև կսկսվեն աշխատանքները: Առաջին ստուգումները ՊՆ-ից սկսելը, Սանասարյանի խոսքով՝ կապված է իր ինֆորմացիաների հետ:
Նա, սակայն, չնշեց` ինչ չարաշահումների մասին է խոսքը` ընդգծելով, որ դրանց մասին կհայտարարի միայն ինֆորմացիաները ճշտելուց հետո. «Այս փոփոխություններից հետո՝ եթե պետք է նայենք՝ այս նախարարը մեր ընկերն է, ապա ինչի՞ համար էին փոփոխությունները»,- ասաց Սանասարյանը:
Տեսանյութը` ԼՈւՐԵՐ.com-ի: