Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել
ՍպորտՀայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել:
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Մրցաշարում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Լիբանանի և Քաթարի ընտրանիների հետ:
Միջազգային մրցաշարում Հայաստանի ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 22-ին՝ մրցելով Քաթարի հավաքականի հետ: Հունիսի 23-ին հայ բասկետոբոլիստները ուժերը կչափեն Լիբանանի հավաքականի հետ:
Հունիսի 25-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի նաև ընկերական հանդիպում, որտեղ կհանդիպի Սիրիայի ազգային հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին կանցկացնի Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին՝ Դանիա-Հայաստան հանդիպումը: