Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով 

Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկվելու համար հավելյալ վճարում քաղաքացիները .ՊԵԿ պարզաբանումը (տեսանյութ)

Տեսանյութեր
Օրեր առաջ քաղաքացիների մոտ խնդիրներ են առաջացել ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչությունում: Բանն այն է, որ հերթի մեջ սպասող և արդեն վճարում կատարած քաղաքացիներից պահանջել են աշխատանքային օրվա ավարտից հետո սպասարկվելու համար կրկնակի վճարել, ինչն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը և բողոքի ալիք բարձրացրել:
 
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Աստղիկ Թադևոսյանը պատմեց, որ հունիսի 18-ին, առավոտյան ժամը 09:00-ից՝ մեքենայով գտնվել է վերոնշյալ մաքսատուն-վարչությունում: Երբ 17:50-ին դեռևս հերթի մեջ է եղել, մաքսատան աշխատակիցներն ասել են՝ քանի որ իրենց հերթը չի հասնի մինչև աշխատանքային օրվա ավարտը, ուստի անհրաժեշտ է բացի մաքսավճարը՝ մուծել ևս 3500 դրամ, որպեսզի 18:00-ից հետո աշխատակիցն արտաժամյա ռեժիմով իրականացնի մաքսազերծումը:
 
«Ես էլ հանդիմանեցի՝ ասելով, որ 3500 դրամը ջուրը չի բերել: Երբ 18:00-ին աշխատակիցները լքեցին իրենց աշխատատեղերը, հերթի մեջ սպասող քաղաքացիներից մի քանիսն անհանգստացան, թե իրենք մուծել են 2 մեքենայի համար 3500-ական դրամները, այդ դեպքում ո՞վ պետք է իրենց սպասարկի: Քիչ հետո մոտեցավ մաքսատան ներկայացուցիչն ու ասաց՝ «ով մուծել է, նա կսպասարկվի»: Պարզվեց, որ էլի մարդիկ էին մուծել, բայց կային նաև այնպիսիներն, ովքեր պատրաստ էին մուծել, բայց մաքսատանը կից միակ բանկն արդեն փակ էր: Մեկն անգամ առաջարկեց օնլայն վճարել, մեկն էլ թե՝ պարտավորագիր կգրի, վաղը կմուծի, միայն թե կարողանան իրենց մեքենաները հանել մաքսատնից: Ասեմ, որ մենք առանց հավելյալ 3500 դրամը վճարելու սպասարկվեցինք, հավանաբար, ամբողջ օրվա ընթացքում իմ լուռ չլինելու շնորհիվ»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ մաքսատան ներկայացուցիչը պնդել է, որ դա օրինական մուծում է:
 
Պարզաբանում ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ը դիմեց նաև Պետական եկամուտների կոմիտե: Այստեղից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության թիվ 2 բաժնի և Արշակունյաց 127/21 հասցեում ծառայություն իրականացնող բացթողնման բաժնի աշխատակիցները սահմանված կարգով ծառայություն են իրականացրել. 
 
«Աշխատանքային օրվա ավարտից՝ 18:00-ից հետո, աշխատանքները դադարեցրել են նաև հարակից տարածքի բանկերի, համապատասխան գրասենյակների և նույն վայրում ծառայություն իրականացնող պետական այլ մարմինների աշխատակիցները, ինչն, ըստ էության, անհնար է դարձրել մաքսային ծառայողների կողմից օրենքով սահմանված կարգով  ապրանքների հայտարարագրման և բացթողնման հետ կապված մաքսային գործառույթների իրականացումը»,- պարզաբանեցին ՊԵԿ-ից:

ՊԵԿ-ից ընդգծեցին այն հանգամանքը, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար գանձվում է 3500 դրամ մաքսավճար», 9-րդ մասի համաձայն՝ «Տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար մաքսավճարը գանձվում է մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների համար` 2000 դրամ, իսկ այլ տրանսպորտային միջոցների համար` 5000 դրամ». «Օրենքը սահմանում է նաև, որ մաքսային մարմինների սահմանած տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար մաքսավճարը գանձվում է հիշատակված հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով, ըստ այդմ էլ, մաքսային ծառայության ստորաբաժանումների կողմից աշխատանքային ժամերից դուրս աշխատանքները շարունակելը, անգամ բանկերի և տեղում ծառայություն իրականացնող պետական այլ ծառայությունների աշխատակիցների կողմից աշխատանքները շարունակելու պարագայում, օրենքի ուժով անխուսափելորեն հանգեցնելու է նաև գանձվող մաքսավճարի գումարի ավելացմանը»,- փոխանցեցին Պետական եկամուտների կոմիտեից:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան
Ամենադիտված