Շվեդների հետ խաղը լարված է լինելու. Հյումելս
ՍպորտՖուտբոլի Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Մատս Հյումելսի կարծիքով, «Բունդեսմանշաֆթ»-ն ամեն ինչ անելու է ԱԱ-ի խմբային փուլի երկրորդ խաղում հաղթելու համար:
«Շվեդների հետ խաղում շատ վտանգավոր բաներ կան: Առաջին հերթին մենք պետք է ճնշենք մրցակցին իր իսկ կիսադաշտում, քանի որ ոչ-ոքին մեզ ձեռնտու չէ: Հանդիպումը կանցնի մեծ լարվածությամբ »,- Հյումելսի խոսքը մեջբերում են գերմանական ԶԼՄ-ները:
Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկված F խմբում և առաջին խաղում 0:1 հաշվով պարտվել է Մեքսիկային: Գերմանիան հաջորդ հանդիպումը կանցկացի հունիսի 23-ին՝ մրցելով Շվեդիայի հետ:
Առաջին տուրից հետո այս խմբի առաջատարները Մեքսիկան և Շվեդիան են, որոնք ունեն 3-ական միավոր: