Հայտնի է, թե Պուտինն ու Թրամփը երբ կհանդիպեն
ԱՄՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ ամիս Եվրոպա այցի ժամանակ մտադիր է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ հանդիպման երկու տարբերակ կա՝ մինչև ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որ տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 11-12-ը կամ էլ Մեծ Բրիտանիա Թրամփի այցելությունից հետո՝ հուլիսի 13-ին:
Սպիտակ տան մամլո քարտուղար Գարեթ Մարկիզը հաստատել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան` քննարկելու երկու երկրների ղեկավարների միջև հնարավոր հանդիպումը: Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է գագաթաժողովի նախօրեին հանդիպման մասին տեղեկատվությունը, սակայն հաստատել է, որ Բոլթոնը կայցելի Ռուսաստան: