00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԱԱԾ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրել 2 հոդվածով Ում օգտին են քվեարկել Մխիթարյանը և Մինասյանը ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունում ԺՈւԿ-ը շնորհավորել է երևանցիներին ազատ կամարտահայտման կապակցությամբ Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ. Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ում (տեսանյութ)Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ19 հավաքականը հաղթեց վրացական «Մարտվե»-ին Ո՞ր գործով է հարցաքննվել ԵրանոսյանըԱստղագուշակ՝ սեպտեմբերի 25-ի համարՔոչարյանը Փաշինյանից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրելՕրվա խորհուրդըՆոր իշխանությունների «անվտանգության բարձիկը»

«Չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր և տնօրեն Աշոտ Բլեյանը, ով 90– ականների կեսերին Հայաստանի կրթության և գիտության նախարարն էր, այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին նայում է չարածի տեսանկյունից, որպեսզի հասկանալի լինի, թե ինչն է պետք փոխել: Եվ եթե նախկինում տարբեր պատճառներով չունեինք այդ հնարավորությունը, ապա սիրո և համերաշխության հեղափոխության օգնությամբ և հասարակական ընդվզման արդյունքում պետք է յուրաքանչյուր քաղաքացի, նախաձեռնող խումբ, հաստատություն գործի մեջ լինի և հարցերին մոտենա իր արածն ու չարածը դիտարկելու տեսանկյունից, որպեսզի փոփոխությունների Հայաստանը չլինի տեսական երևույթ:

«Թե չէ մի տեսակ կարծես թե բազմաքանակ հանդիսատեսը սոցցանցերով «Նիկոլ Փաշինյան և ընկերներ» ֆիլմ է նայում: Քննարկում ենք, ծափահարում ենք, մտահոգություններ ենք արտահայտում: Այսինքն, կարծես կինոդիտում է, մնում է ընտրել՝ գարեջրո՞վ, թե՞ առանց գարեջրի: Ճիշտ այնպես, ինչպես հիմա ֆուտբոլի աշխարհի առաջնությունն են բացօթյա դիտում: Ինչ վերաբերում է փոփոխությանը, իհարկե դա կա, բայց մարդը պետք է իր կյանքի մեջ, իր գործի մեջ, իր արածի մեջ, իր կարգավիճակի մեջ, իր ծրագրերի մեջ տեսնի այդ փոփոխությունները: Այսինքն, ինքը լինի հերոսը և այդ փոփոխությունների կրողը»,– ասաց Ա. Բլեյանը:

Շարունակելով թվարկել հերոսների ցանկը՝ Ա. Բլեյանը նշեց, որ ԶԼՄ–ներն էլ պետք է անցում կատարեն այլ իրականություն, քանի որ իր դիտարկմամբ տպավորություն է ստեղծվում, որ հերոս են նաև Ազգային անվտանգությունը, իրավապահները:

«Եթե երկար ժամանակ ասում են, որ երկրի առաջընթացին խոչընդոտում է կոռուպցիան, բնական է, որ նման ընկալում պետք է լիներ, բայց եթե դրան զուգահեռ ստեղծականությունը չի սկսում դառնալ գլխավորը, ապա կարող է բողոքի շարժում սկսվել: Ես ուզում եմ արդեն տեսնել հասուն մարդկանց, որովհետև մենք ինքնուրույն գործող հասարակության և պետության 30 տարվա կենսափորձ ունենք»,– ասաց Ա. Բլեյանը:

Ի՞նչ է նոր Հայաստանը և ինչպե՞ս պետք է այն վերակերտել հարցը նրա համար հասկանալի չէ, քանի որ պետք է ոչ թե ինչ–որ բան կտրել դեն գցել, այլ ինքնահաղթահարման ճանապարհով գնալ:

«Դրա մեջ անցյալի սխալներն են, կենսափորձն է, պատասխանատվությունը, ակտիվությունը, կորցրած հավեսը: Այսինքն, ես ինչպե՞ս կարող եմ նոր Հայաստան կերտել, այդ դեպքում մինչև հիմա ի՞նչ էի անում: Ուրիշ բան, որ հիմա ես տեսնեմ, որ իմ հնարավորությունները մեծանում են: Այսինքն, գործի մեջ պետք է դա տեսանելի լինի, և, օրինակ, փոփոխությունների ալիքն իր հետ բերի նոր կապեր, ներդրումներ, որոնք ինձ ավելի խիզախ կդարձնեն: Այդ ջանքերի արդյունքում կառուցած Հայաստա՞նն անվանենք նոր Հայաստան: Ինչ վերաբերում է մանվելգրիգորյանական երևույթին, ապա դա էլ է պատմության մի մաս՝ մինչև արցախյան շարժումը, արցախյան շարժման ժամանակ և դրանից հետո: Ու այստեղ էլ, պարզվեց, որ հրացանավոր մարդը ասում է, որ եթե այդքան բան է արել, արյուն է թափել, ուրեմն դրա դիմաց ինչ–որ բաներ պետք է վերցնի: Եվ դա էլ անվանենք թալանչիական շրջանը: Երբ հայրենիքը դիտվում է որպես ավար, ոչ միայն Մանվել Գրիգորյանի կողմից, որի մեջ նաև այն չընտրություններն էին, ձայն գողանալն էր, որովհետև ավար համարվում է նաև մարդու ձայնը, որը կարելի է գողանալ, 10 հազար դարամով վաճառել, վախեցնելով «բիրիքով» վերցնել, դա էլ վաճառել, ունեցվածքը տասնապատկել ու դառնալ հարուստ»,– ասաց Ա. Բլեյանը:

 

Նրա համար հասկանալի չէ, թե ինչու են խոսում միայն զինվորի օրապահիկից, բայց ընտրություններին ձայն գողանալու մասին լռում են, ինչը նույնպես պակաս քստմնելի արարք չէ:

«Այդ ժամանակաշրջանը ծնեց մանվելներին, որովհետև բոլոր միջոցներով պետք էր սպանել, թալանել: Եվ այդ պայմաններում սովորական մարդը կարող էր վայրենանալ, կորցնել իր դեմքը: Պետք է լավ նայել այդ շրջանը, հակառակ դեպքում մենք կկորցնենք մեր մարդկային դեմքը»,– ասաց Ա. Բլեյանը:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին որպես սեփական հերոսի կորցնելուն, Բլեյանի կարծիքով, այդ դեպքում կարելի է ասել ոչինչ էլ չեն կորցրել: Միևնույն ժամանակ ցավալի է, որ օրվա հերոսը ոչ թե Աշոտ Բլեյանն ու ստեղծարար կյանքով ապրողներն են, այլ՝ մանվելգրիգորյանները:

«Կեղծիքի վրա կառուցված իրականության զգացումով ապրելն ինքնախաբեություն է: Մարդ պետք է ինքն իր մեջ փնտրի հերոսին և ազատվի դրսում հերոս փնտրելու կեղծիքից: Եվ եթե շարունակելու ենք կեղծ ապրել և կեղծիքի վրա ապագա կառուցել, դա նույնպես ինքնախաբեություն է: Եվ ընդհանրապես, այդ կրիմինալ սերիալները շատ վտանգավոր եմ համարում և դրանց մեջ որևէ առողջ բան չեմ տեսնում: Ամեն ինչ պետք է տեղի ունենա բալանսավորված ձևով, որովհետև մեր անցած 30 տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ կան, որոնք արժանի գործեր են արել: Այսինքն, հարկավոր է իրական կյանքի բալանսը պահել, հակառակ դեպքում ամեն ինչ կնմանվի այն սերիալներին, որոնք ցուցադրվում են: Եվ չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների»,– ասաց Ա.Բլեյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 4585 անգամ
Լրահոս
25 Սեպ
ԱԱԾ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրել 2 հոդվածով Ում օգտին են քվեարկել Մխիթարյանը և Մինասյանը ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունում ԺՈւԿ-ը շնորհավորել է երևանցիներին ազատ կամարտահայտման կապակցությամբ Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ. Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ում (տեսանյութ)Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ19 հավաքականը հաղթեց վրացական «Մարտվե»-ին Ո՞ր գործով է հարցաքննվել ԵրանոսյանըԱստղագուշակ՝ սեպտեմբերի 25-ի համարՔոչարյանը Փաշինյանից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրելԻնչո՞ւ կալանքի տակ մնաց միայն Մանվել Գրիգորյանը. «Ժողովուրդ»Հայաստանում ուղեւորների թիվը շարունակում է նվազել. «Ժողովուրդ» Օրվա խորհուրդըԱրայիկ Հարությունյանը ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է ՔՊ-ականներով. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի մրցակից Հայկ Պլուզյանը պաշտոն է ստացել. «Ժամանակ»Ինչ քայլերի կդիմի Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը ցրելու համար. «Ժողովուրդ»Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից. «Իրատես»Ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առեւտուր անելուց. «Ժամանակ»Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանի ունեցվածքը. «Փաստ»ՊԵԿ վերահսկողության պետ կնշանակվի Արա Ասլիկյանը. «Հրապարակ»Վաղը կքննարկվի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի հարցը. «Հրապարակ»Միհրան Պողոսյանի գործերը տեւական ժամանակ է լավ չեն. «Հրապարակ»Հայտնի է ամբողջ աշխարհում մարդկանց մահվան գլխավոր պատճառը Ուրախ էի Ձեզ տեսնելու համար. Կանադայի վարչապետի արձագանքը՝ Փաշինյանի հետ հանդիպմանըԿանադայի վարչապետը մոտեցել է ողջունելու Նիկոլ Փաշիյանին (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը Բրազիլացի լուսանկարիչը կանանց լուսանկարել է օրգազմից առաջ, ընթացքում և հետո. ֆոտոշարք՝ մեծերի համար Տեղի ունեցածը ցույց տվեց կարևորագույն արդյունք` իշխանությունը պատկանում է ժողովրդին. Մանե Թանդիլյան Ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ ազատ ընտրությունները․ Նաիրա ԶոհրաբյանԲրիտանացի գիտնականները հայտնաբերել են գրիպի վիրուսի աքիլեսյան գարշապարը Հորոսկոպի այս 3 նշաններին մոտ ապագայում սպասվում է մեծ հաջողություն Հայ օգնության ֆոնդը վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Զբոսաշրջություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ. Արցախի պետնախարարը ներկայացնում է ներդրումային գրավիչ ոլորտները Միջազգային վարկի ապահովման դիտակետից. Շահան Գանտահարյանի անդրադարձը Երևանի ավագանու ընտրություններին միջազգային արձագանքին Կրծկալը մոռացե՞լ է հագնել. Վոլոչկովան նոր սադրիչ լուսանկար է հրապարակել (լուսանկար) Նիկոլ Փաշինյանը դիտել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարը Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին Շախմատի տղամարդկանց հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց օլիմպիադայում «Այսօրվանից գործազուրկ եմ. Նիկոլի ականջը կանչի» Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել Դավիթ Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է նախօրեին վիրավորված զինվորին Ադրբեջանական մամուլի անդրադարձը Հայկ Մարությանին «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրել է կարճաժամկետ դիտորդական առաքելության եզրակացությունները Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 23-ամյա երիտասարդ Դերասանուհի Մարջան Ավետիսյանի սիրառատ լուսանկարը սիրելիի հետ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ- ռուսական հարաբերությունների արդիական հարցեր ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Նոր իշխանությունների «անվտանգության բարձիկը»