Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը
ArmeniaՀայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցել են Մինսկում Արևելյան գործընկերությանն երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել, ինչպես նաև լուսանկարներ է տեղադրել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Լուսանկարներից երևում է, որ երկու երկրների արտգործնախարարները զրուցում են:
FM @ZMnatsakanyan arrived in #Minsk for #EaP informal Ministerial.
— Tigran Balayan (@tbalayan) 22 июня 2018 г.
Նախարար Մնացականյանը Մինսկում մասնակցում է ԱլԳ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը pic.twitter.com/iawmh0rX4y
Միևնույն ժամանակ, Մինսկում Հայաստանի արտգործնախարարին ողջունել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
Մինսկում Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը մեկնարկել է հունիսի 22-ին: