ֆավորիտը ես չեմ, այլ Ֆեդերերը. Ջոկովիչ
СпортՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի՝ օրեր անց մեկնարկելիք մրցաշարի ֆավորիտ է համարում ոչ թե իրեն, այլ` Ֆեդերերին:
«Ես դեռևս չեմ կարողանում հրաշալի գործել ամեն խաղում: Ամեն օր ես աշխատում եմ ինձ վրա, զարգացնում եմ իմ տեխնիկական հնարավորությունները: Այս Ուիմբլդոնի մրցաշարի ֆավորիտը հաստատ ես չեմ լինի, այլ կլինի Ֆեդերերը: Ինչպես նաև հնարավորություններ ուներ Ռաֆայել Նադալը: Ես և Էնդի Մարեյը կարող ենք շատ առաջ գնալ, բայց եթե լավ խաղանք»,- Ջոկովիչի խոսքը մեջ է բերում Sky Sport-ը:
Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից հերթականը` Ուիմբլդոնը, կմեկնարկի հունիսի 25-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Մրցաշարի տղամարդկանցմենախաղի գործող չեմպիոնը Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց մենախաղում` ԳարբինեՄուգուրուսան: