ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Դ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրությունները ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ Պատել Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ Փաշինյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ) Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ) Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Էրդողանը շնորհավորել է Պուտինին 

Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի Հայաստանը

Վերլուծական
Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Բաքվի եւ Երեւանի լիակատար համաձայնությամբ աշխատում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը հայտարարել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակին ստեղծվել էր բոլոր կողմերի համաձայնությամբ և այսօր էլ, Երևանի և Բաքվի հետ համատեղ, աշխատում են հակամարտության վերջնական կարգավորման շուրջ: Անչափ ուշագրավ է Լավրովի խոսքի տողատակը: Բոլոր կողմեր ասելիս ՌԴ ԱԳՆ ղեկավարը նկատի ունի իհարկե Արցախը, որը ժամանակին եղել է բանակցությունների կողմերից մեկը, այնուհետև, ինչ-ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, դուրս մնացել այդ գործընթացից:
 
Պետք է արձանագրենք, որ Հայաստանի նոր իշխանությունները սկսել են երկխոսության նոր ձեւաչափի մասին խոսել: Եթե Բաքուն նոր ձեւաչափ ասելով նկատի է ունենում համանախագահ երկրների կազմը փոխելը կամ հակամարտության լուծումը այլ միջազգային կառույց տեղափոխելը, ապա Երեւանում եւ Ստեփանակերտում ձեւաչափի փոփոխությունը տեսնում են հակամարտող կողմերի տիրույթում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ ի տարբերություն Հայաստանի նախորդ առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, նա բանակցություններ չի վարի Արցախի անունից։ Վարչապետը համոզված է, որ Ստեփանակերտը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցային գործընթացին։ Հասկանալի է, որ Ադրբեջանը կբոյկոտի գործընթացը, թերև Բաքվի նյարդային ջղաձգումների մասին վկայում է այն վիրտուալ պատերազմը, որը Ալիևը սկսել է հատկապես Նախիջևանի ուղղությամբ: Բաքվին այլ բան պարզապես չի մնում, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում ծայր առած ժողովրդավարական բարեփոխումները խորը կոնտրաստ են ստեղծում Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի հետ:
 
Մյուս կողմից՝ Մոսկվայի ազդակը Բաքվին չպետք է, որ նորություն լինի, առավել ևս՝ շոկի մատնի հարևան սուլթանատի ղեկավարությանը: Հրադադարի պահպանման եւ հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրումը այլ բան չէ, քան Արցախի եւ Ադրբեջանի սահմանի յուրօրինակ ճանաչում, ըստ այդմ Արցախի սուբյեկտության ճանաչում: Իսկ նման մեխանիզմի ներդրման համաձայնություն Բաքուն արդեն իսկ տվել է: Այլ բան է՝ ինչպիսի թաքնված ռիսկեր է իր մեջ պարունակում Մոսկվայի կողմից նման զիջումը: Արդյո՞ք Կրեմլը գնում է այս քայլին՝ հասկանալով, որ բոլոր կողմերի համաձայնությունը դարձել է օբյեկտիվ՝ ռեալ պոլիտիկի կողմից թելադրված անհրաժեշտություն՝ սառեցված հակամարտության կարգավորումը տեղից շարժելու համար, թե՞ հայկական կողմը Մոսկվայի այս ժեստի դիմաց ստիպված է լինելու ինչ-որ գին վճարել:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակըԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Բուքինգհեմյան պալատում մեկնաբանել են Չարլզ III-ի մահվան լուրըԹուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ ՆԱՏՕ-ն «պատմական» է անվանել գլխավոր քարտուղարի այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան Ռուսաստանը Գերմանիայից պահանջել է Լենինգրադի շրջափակումը ճանաչել որպես ցեղասպանության ակտ«Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ ԱլիևԳորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Տավուշում տեղի ունեցած հանդիպումից․ «Ազատություն» (տեսանյութ)
Ամենադիտված