Անցորդները հանել են վարորդին խճաքարի կույտից (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը տեղեկացրել է, որ Չինաստանում անցորդները փրկել են տղամարդուն, որի ավտոմեքենան վթարի հետևանքով մնացել է խճաքարի կույտի տակ:
Հայտնում է, որ ինքնաթափ բեռնատար ավտոմեքենան բախվել է տղամարդու ավտոմեքենային, ինչի հետևանքով բեռնատարի պարունակությունը թափվել է ճանապարհի վրա՝ իր տակ թողնելով ավտոմեքենան ու վարորդին:
Բարեբախտաբար, իրավիճակի ականատեսներն անմիջապես օգնության են հասել ու մերկ ձեռքերով հանել տղամարդուն ավտոմեքենայից՝ չսպասելով փրկարարներին:
Քիչ անց դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու տուժածին տեղափոխել հիվանդանոց: