Տեսանյութ․ քահանան մկրտության ժամանակ ապտակում է լացող երեխային
ՏեսանյութերExpress.co.uk-ը գրում է, որ Ֆրանսիայի եկեղեցիներից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որը զայրացրել է թե՛ ականատեսներին, թե՛ համացանցի օգտատերերին:
Միջադեպը տեղի է ունեցել երեխայի մկրտության արարողության ժամանակ: Տեսանյութում երևում է՝ ինչպես է արարողության մեկնարկից առաջ երեխան լացում, կնոջ գրկում, այնուհետև նրան է մոտենում քահանան ու փորձում խոսքերով հանգստացնել երեխային: Սակայն դա չի հաջողվում նրան, և նա, չդիմանալով, ապտակում է երեխային:
Դրանից հետո երեխան սկսում է ավելի բարձր լացել, իսկ նրա ծնողները փորձում են խլել նրան քահանայից: Վերջինս կրկին փորձում է հանգստացնել երեխային՝ գրկելով նրան ու նույնիսկ չվերադարձնելով հորը, սակայն վերջինիս ի վերջո հաջողվում է փրկել իր զավակին քահանայից: