00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փաշինյանը խառնեց Բաքվի ծրագրերը. պատմական շանս՝ Հայաստանի համար«Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու». Հո՛ւ (տեսանյութ)Մուն Չժե Ինը հուսով է, որ Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն կմիավորվեն իր կենդանության օրոք Բակո Սահակյանը Արցախի ԱԺ-ում մասնակցել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանին Ովքե՞ր ունեն դիվանագիտական անձնագրեր Դմիտրի Մեդվեդևը պարգևատրել է Արտակ ՇաբոյանինՄանրամասներ՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործիցՕդի ջերմաստիճանը կբարձրանա Վարչապետը, ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Կոստանյան Արագածոտնի մարզի 3 գյուղի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին

ԵԼՔ-ի պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ: Պաշտպանը դատարանին ներկայացրեց Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի անձնական երաշխավորությունները: Դատավորը նշեց, որ միջնորդությունը կքննվի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին:

Վահան Շիրխանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ. մայիսից անձնապես ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի քաղաքացի` Անտոն Դիկրան Թոթոնջյանի, նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի և Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել Վարդանյանի կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը:

Ըստ մեղադրանքի` Շիրխանյանը կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
 
Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:
 
 
դիտվել է 2177 անգամ
Լրահոս
26 Սեպ
Այդ մեկ մարդը նաև ես եմ, Նարե Գրիգորյանս, պարոն Փաշինյան...Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը «Հավերժ զինվոր» խորագրի ներքո անցկացվել են մեծարման միջոցառումներ Մեկնարկել են ԱՀ խորհրդարանի ութերորդ նստաշրջանի աշխատանքները Թուֆենկյան հիմնադրամ Արցախի Կարմիր Շուկա գյուղում տուն է նվիրել Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինվորին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թրամփի հետՌոզի Հանթինգթոն-Ուայթլին՝ Saint Laurent բրենդի ցուցադրությանը (լուսանկարներ) Փաշինյանը խառնեց Բաքվի ծրագրերը. պատմական շանս՝ Հայաստանի համար«Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու». Հո՛ւ (տեսանյութ)Դեն Բիլզերյանի ընկերուհին` գայթակղիչ ֆոտոշարքումՄուն Չժե Ինը հուսով է, որ Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն կմիավորվեն իր կենդանության օրոք Շքեղ Իրինա Շեյքի կրքոտ լուսանկարը՝ գիշերազգեստով Ավտովթար Լոռիում. հիվանդանոց տեղափոխված վիրավորները բրիտանացիներ են Դուբայում կցուցադրեն աշխարհում ամենաթանկ կոշիկները՝ ոսկով և և ադամանդներով զարդարված (տեսանյութ, լուսանկարներ) Բակո Սահակյանը Արցախի ԱԺ-ում մասնակցել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանին Սիբիլը ներկայացրել է «Միայն դուն» երգի տեսահոլովակը Ովքե՞ր ունեն դիվանագիտական անձնագրեր Դմիտրի Մեդվեդևը պարգևատրել է Արտակ ՇաբոյանինՄանրամասներ՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործիցՕդի ջերմաստիճանը կբարձրանա Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը (տեսանյութ) Վարչապետը, ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Կոստանյան Արագածոտնի մարզի 3 գյուղի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղինՀովիկ Աղազարյանն առաջարկում է Սասուն Խաչատրյանին չկանչել քննիչ հանձնաժողով Հապաղելու պարագայում մենք կկորցնենք նախ Հայկական ինքնությունը, ապա նաև Հայկական պետությունն ու պետականությունը. Արթուր ՂազինյանՉինաստանը 200 շտապօգնության մեքենա է նվիրել Հայաստանին 2025-ին ԵԱՏՄ-ն կարող է անցնել ազգային արժույթով հաշվարկների. Տիգրան ՍարգսյանՍթիվեն Սիգալը ցանկանում է դառնալ Պրիմորիեի երկրամասի ղեկավարՓողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ. Արմեն ԱշոտյանԵվրոպայի հայերի համագումարը ՀՀ նոր կառավարությանն աջակցելու հարցով դիմում է հղել եվրոպական կառույցներին Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հիմքով ՀՀ-ում ձերբակալված 16-ամյա Թուրքիայի քաղաքացին ազատ է արձակվել Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը ոչ թե կարճվել, այլ կասեցվել է. ՀՔԾ-ն պարզաբանում է ներկայացրել Նշանակվեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արցախի ՄԻՊ-ը հրաժարական է տվել Մասիսի խմելու ջրի հարցը շատ լուրջ է և «սուրճի սեղանի շուրջ պետք է քննարկվի» Ալիկ Սարգսյանը՝ Ազգային ժողովը ցրելու մասինՔրիս Ջեները ցույց է տվել Քարդաշյանների 12 մլն դոլարանոց նոր առանձնատունը (լուսանկարներ, տեսանյութ) Էսքան զոմբի մեր երկրում չի լինի. սրանք պատվիրված, վարձատրվող մարդիկ են. Ալիկ ՍարգսյանՓաշինյան-Ալիև հանդիպումը չպետք է լինի զուտ լուսանկարվելու առիթ․ Տիգրան ԲալայանԻնչու տեղի չունեցավ Փաշինյան-Թրամփ հանդիպումըԱԳՆ խոսնակը՝ Սիրիա ուղարկվող խմբի մասին Դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» կամ «զարդ» չէ. Սամվել ՖարմանյանԱԳՆ խոսնակը՝ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի անոնսը Շախմատի տղամարդկանց հավաքականի հաջորդ մրցակիցը Թուրքիան է. օլիմպիադա ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ Ինչ ունեցվածք ունի Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը. «Ժողովուրդ» Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն նոր մանրամասներ է ներկայացնում Վովայի Արշակի որդին և քրեական գործը. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»
Ամենադիտված