Արգենտինայի հավաքականի հակառեկորդը (տեսանյութ)
ВидеоԵրեկ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի ազգային ընտրանին 0:3 հաշվով պարտվել էր Խորվաթիային: Չհաղթած խաղերի քանակով արգենտինացիները հակառեկորդ սահմանեցին:
Արգենտինացիները խաղային հիմնական ժամանակում հաղթանակ չեն տոնել աշխարհի առաջնությունների 4 խաղ անընդմեջ:
ԱԱ 2014-ին թիմը կիսաեզրափակչում 0:0 հաշվով էր ավարտել Հոլանդիայի դեմ խաղը և հաջորդ փուլ էր անցել 11 մետրանոցներով, իսկ երզրափակչում նվազագույն հաշվով զիջել էր Գերմանիային: Ռուսաստանում ընթացող առաջնությունում մեկնարկային խաղում արգենտինացիները 1:1 հաշվով էին ավարտել Իսլանդիայի դեմ հանդիպումը