00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մեսսիի`Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում հեղինակած բոլոր գոլերը (տեսանյութ)«Բարսելոնա»-ն նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել (լուսանկարներ)Պետրոս Ավետիսյանը` Օմար Մոմանիի ծաղրանկարումՍերխիո Ագուերոյի նոր ընկերուհին (լուսանկարներ)Ոստիկանները հայտնաբերել են ԱՄԷ-ի իրավապահների կողմից հետախուզվող անձինՇիկահեր Մոնիկա` Բելուչչին նոր ֆոտոշարքումՔաղաքական ճգնաժամն Ուկրաինայում և Զելենսկիի առաջին քայլերըՎերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմովՀարգում ենք Մխիթարյանի որոշումը. ՕբամեյանգԻնչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան

 Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական 10-րդ հանդիպմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, իր ելույթում նախարարն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով, որ թե ԵՄ, թե Արևելյան գործընկերության անդամ երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները։

Ելույթի սկզբում նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին՝ Եվրոպական միությունում Արևելյան գործընկերությունը խթանելու, ինչպես նաև գործընկեր երկրների միջև համագործակցության ոգին խրախուսելու հետևողականության և հանձնառության համար։  «Ողջունում եմ սեղանի շուրջ նստած բոլոր լավ բարեկամներին: Համոզված եմ՝ արդեն իսկ լավ տեղեկացված եք Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ: Ցանկանում եմ վերահաստատել Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության աներեր հանձնառությունը Հայաստանի ժողովրդի կողմից տրված մանդատը հաստատակամորեն իրականացնելու և օրենքի գերակայության ժողովրդավարական սկզբունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանի ժողովրդի իրավունքերի պաշտպանումը և խրախուսումն ամրապնդելու ուղղությամբ, երկրում բոլորի համար տնտեսական, սոցիալական և այլ ուղղություններով արդարությունը և հավասար հնարավորություններն ապահովելու համար: Մեկ ամիսից ավելի պաշտոնավարելու ընթացքում կառավարությունը հաստատակամություն է ցուցաբերել իր գործողություններում: Ես նաև վերահաստատում եմ, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները բացառապես ներքին բնույթ ունեին, դրանք վերաբերում են Հայաստանին և Հայաստանի ու հայ ժողովրդի ձգտումներին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ արտաքին քաղաքական առաջնահերթություններում, ինչպես ձևակերպված է Կառավարության ծրագրի մեջ, Հայաստանը հետամուտ է շարունակականությանը, կանխատեսելիությանը և ամուր ներգրավվածությանն իր բոլոր բարեկամների ու գործընկերների հետ՝ հիմնված ինքնիշխան հավասարության և ջանքերի համախմբմամբ Հայաստանի շահերն առաջ մղելու, փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերությունը խորացնելու վրա։

«Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ երեկ Բրյուսելում գումարեցինք Համապարփակ և ընդլայնված գործըներկության համաձայնագրի (ՀԸԳՀ) միջանկյալ կիրարկմանը հետևած Գործընկերության խորհրդի առաջին նիստը: Այն կարևոր հնարավորություն էր գնահատելու գործընկերության առկա մակարդակը և ուրվագծելու առաջիկա գերակայությունները: Համաձայնագրի միջանկյալ կիրարկումը հնարավոր դարձավ ապրիլի 11-ին Հայաստանի խորհրդարանի կողմից ՀԸԳՀ վավերացումից հետո: ՀԸԳՀ-ն հանդիսանում է Եվրամիության և անդամ պետությունների հետ մեր հարաբերությունների նոր իրավական հենքը՝ հիմնված համագործակցության երկար տարիների ավանդույթների վրա: Հայաստանի համար այն նաև մեր բարեփոխումների գործընթացին աջակցող արժեքավոր գործիք է»,- ընդգծել է նախարար Մնացականյանը:

Նախարարը շեշտել է, որ Հայաստանը կշարունակի վճռականորեն առաջ մղել շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի ազատականացման օրակարգը Եվրոպական միության հետ։ Նրա խոսքով՝ ի թիվս այլոց, այս օրակարգի քաղաքական նշանակությունը մարդկանց միջև անմիջական շփումների խթանումն է, քանզի մարդկանց միջև կապը հանդիսանում է միջպետական հարաբերություններում փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման խրախուսման հիմնարար աղբյուր։

Զոհրաբ Մնացականյանի գնահատմամբ՝ Արևելյան գործընկերությունը շարունակում է կարևոր հարթակ հանդիսանալ համագործակցության ոգու առաջխաղացման համար՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգի վրա։ «Մենք շարունակելու ենք պնդել մեր հարաբերություններում այդ ոգին առաջ մղելու և գործընկեր երկրների միջև վստահությունը և փոխադարձ հարգանքն ընդլայնելու ուղղությամբ։ Երկրորդ աշխարհամարտի զրկանքներից ծնված Եվրոպայի այս ուղերձը արդիական է ինչպես երբևէ, ինչի մասին նշեց նաև հանձնակատար Հանը կայունության մասին իր ուղերձում։ Ներկայիս միջազգային և եվրոպական օրակարգի ալեկոծությունը պետք է ստիպի մեզ ամրապնդել նման ուղերձը և գործողությունները»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ կայուն խաղաղությունը շարունակում է մարտահրավեր մնալ մեր տարածաշրջանի համար։ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգայնորեն համաձայնեցված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո։ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային է բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար և պետք է հատկապես կարևորվի։ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով լարվածությունը, ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը, մարդկանց միջև իրական շփումների արգելափակումը պետք է վճռականորեն մերժվեն։ Ե՛վ ԵՄ անդամ երկրները, և՛ Արևելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները։ Արևելյան գործընկերության հայեցակարգը և ուղերձը տեղին են և ամրապնդում են խաղաղությանը Հայաստանի հանձնառության վերահաստատումը»,- շեշտել է Զոհրաբ Մնացականյանը։

Նա հիշեցրել է, որ 2017թ. Բրյուսելի գագաթաժողովին Հայաստանը ստանձնեց «20 արդյունք մինչև 2020»-ը, որի առանցքը ԵՄ-ի և Արևելյան հարևանների, ինչպես նաև հենց գործընկեր երկրների միջև տարածաշրջանային փոխկապակցվածության, համագործակցության և երկխոսության խրախուսումն է: «Հայաստանը վերահաստատում է այս օրակարգի առաջմղմանը նպաստելու իր հանձնառությունը: Շնորհակալություն եմ հայտնում նախարար Մակեյին այս հանդիպուման ընթացքում Բազմամյա ֆինանսական շրջանակի գերակայությունների և Արտաքին ներդրումների նախագծի առնչությամբ Արևելյան գործընկերության հեռանկարների շուրջ մտքերի փոխանակում նախաձեռնելու համար: Մենք կարծում ենք, որ Արտաքին ներդրումների նախագիծը կարևոր նախաձեռնություն է՝ ընդլայնելու մեր տնտեսական ճկունությունը և արդյունավետությունը կայուն զարգացման օրակարգին առնչվող որոշիչ ոլորտներում: Մենք կողջունենք ԵՄ ապագա բյուջետային քննարկումների ժամանակ Արևելյան հարևանության վրա հետևողական ուշադրությունը, քանի որ պետք է համատեղ աշխատենք արդեն իսկ համաձայնեցված միջնաժամկետ և երկարաժամկետ համատեղ ծրագրերի իրականացումն ապահովելու ուղղությամբ, որոնք անմիջականորեն կապված են արդիականացման ջանքերի և բարեփոխումների հետ»,- ասել է նաքխարար Մնացականյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի պետական կառավարման մարմինները և քաղաքացիական հասարակությունը զգալի օգուտներ են քաղել Արևելյան գործընկերության բազմաթիվ աշխատանքներին իրենց մասնակցությունից: «Մենք շարունակում ենք լրացուցիչ աջակցություն ստանալ Հայաստանում բարեփոխումների իրականացման ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար և ընդգծում ենք խրախուսման վրա հիմնված մոտեցման կարևորությունը, ինչպես որ դա ամրագրված է Բրյուսելյան հռչակագրում: Կցանկանայի նաև շեշտել մեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն ներգրավվածության կարևորությունը՝ ուղղված Արևելյան գործընկերության օրակարգի խթանմանը: Եզրափակելով խոսքս` նշեմ, որ Հայաստանը ցանկանում է և պատրաստ է իր վրա վերցնելու ԵՄ-ի, նրա անդամ և գործընկեր երկրների հետ ավելի մեծ պատասխանատվություն և ներգրավվածություն` ուղղված մեր ընդհանուր տարածքն անվտանգ, կայուն և զարգացող հարևանության վերափոխելուն»,- եզրափակել է նախարարը:

Այս թեմայով
Լրահոս
24 Մայ
«Բարսելոնա»-ի սաների լավագույն գոլերը (տեսանյութ)Մեսսիի`Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում հեղինակած բոլոր գոլերը (տեսանյութ)«Բարսելոնա»-ն նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել (լուսանկարներ)Պետրոս Ավետիսյանը` Օմար Մոմանիի ծաղրանկարումՍերխիո Ագուերոյի նոր ընկերուհին (լուսանկարներ)Ոստիկանները հայտնաբերել են ԱՄԷ-ի իրավապահների կողմից հետախուզվող անձինՇիկահեր Մոնիկա` Բելուչչին նոր ֆոտոշարքումՔաղաքական ճգնաժամն Ուկրաինայում և Զելենսկիի առաջին քայլերըՎերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով«Ես և Անահիտը պահի ազդեցության տակ ենք իրար հետ համբուրվել». Սյուզան Սեդրակյան (տեսանյութեր)Հարգում ենք Մխիթարյանի որոշումը. ՕբամեյանգՔիմ Քարդաշյանը՝ առանց ներքնազգեստի (լուսանկար)Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերինՔոչարյանի պաշտպանը՝ ՀՅԴ հանրահավաքինՎթար Ստամբուլի նորաբաց օդանավակայանում (տեսանյութ)Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադատում ՀՅԴ-ին. քաղաքագետՀրեշավոր կոնսեսուս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև. Աշոտյան (տեսանյութ) ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստըՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՅԴ-ն հանրահավաքը ավարտվեցՎճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները մինչև հոգու խորքը վիրավորվել են ՍԴ-ից. Վահագն ԳրիգորյանՎարչապետ Փաշինյանը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա ՄոդիինՎերջին մեկ տարվա մեջ Հայաստանն աննախադեպ խաղաղ վիճակում է գտնվում և ամենաքիչ կրակոցներն են եղել․ պատգամավորԵՄ զեկույց. ՀԸԳՀ իրականացումն արդյունավետ է ընթանումԴեղին քարտ ենք ցույց տալիս այս իշխանությանը. Գեղամ ՄանուկյանԻրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ կառավարությունը չի լրջացել. Արթուր ԽաչատրյանՓաշինյանը «գրավեց» ԵՊՀ-ն. ո՞վ հաղթեց և ո՞վ պարտվեց ՊՎԾ-ն արձագանքել է ոստիկանությունում ուսումնասիրությունների վերաբերյալ Վալերիյ Օսիպյանի մեկնաբանությանըԹանկ արդարադատություն. ինչ ունեցվածք ունեն ՀՀ դատարանների նախագահներըԵՊՀ շուրջ ծավալված իրադարձությունները ցավալի են և ամոթալի. ԱշոտյանԴոն Պիպոյի PR-ը, գեղեցկուհիներն ու տապալված մամուլի ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին աջակցություն տրամադրել դատաիրավական ոլորտի բարեփոխումների համարՈւղիղ. «Հանուն երկրի». Դաշնակցությունը հանրահավաք է անում(տեսանյութ, լուսանկարիներ)Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջ է բերում հարցեր, որոնք ուղղված են ՀՀ կառավարությանը և ԱԳՆ-ինԿենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվեցԼիլի Մորտոն լքում է «Women's club»-ըԲԴԽ-ում շարունակվել է դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլըԳլխավոր դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու ու ՍԴ ուղարկելու, և խափանման միջոցը փոխելու որոշումները«Արսենալ»-ն ու «Չելսի»-ին ՈՒԵՖԱ-ին կվերադարձնեն Եվրոպայի լիգայի եզրափակիչի 6000 տոմսԶելենսկին երազում է Ուկրաինան դարձնել սմարթֆոնի երկիրՉիկագոյում խիստ հազվագյուտ սև ռնգեղջյուր է ծնվել Երազ եմ տեսել, որ ԱԱԾ-ն դիմելու է սադրանքի որդուս նկատմամբ. Ալեքսանդր ԱզարյանՀՖՖ-ն հարգում է Մխիթարյանի որոշումը. ՄելիքբեկյանՀերիք է. Արամ Սիմոնյանը հայտնել է իր հրաժարականի պատճառներըՇրջանառության մեջ դրվեց «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշ Առաջարկվում է սահմանափակել մարտական հերթապահության մասնակից զինծառայողների չմարած վարկերի դիմաց աշխատավարձի բռնագանձումը Մի քանի փաստ ու հարց` անցումային արդարադատության վերաբերյալՊարոն Մարուքյանն ամեն ինչ ներկայացնում է այնպես, ինչպես իրեն հարմար է. Ալեն Սիմոնյան«Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցները խցերից մեկի հեռուստացույցի մեջ հայտնաբերել են wi-fi սարք Հայտնաբերվել է Էջմիածնի հրապարակում սպանություն կատարած անձը (տեսանյութ)
Ամենադիտված
Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՄեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Սեքսի 7 տեսակ, որոնք կանայք, իրոք, հավանում ենԵթե որևէ մեկի մտքով անցնի խոչընդոտել դատարանի շենք մտնելս՝ քրգործ հարուցելու հաղորդում կտամ․ փաստաբանՎարդան Ղուկասյանի եղբորորդուն ՔԿՀ-ում «120 կիլոգրամանոց գազանը ուզեցել է մորթել»Զինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (տեսանյութ) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան` վայր ընկավ (տեսանյութ)
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՔոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԿրկին շքեղ հարսանիք. հարսիկը Արթուր Բաղդասարյանի դուստրն է (տեսանյութ)Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր Ժիրինովսկի
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՍարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ)