«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունի
СпортՄադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է Ուկրաինայի հավաքականի և «Զարիա»-ի դարպասապահ Անդրեյ Լունինին ձեռք բերելու մասին:
Պայմանագիրը կնքվել է 6 տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան թիմի մամուլի ծառայությունը:
Գործարքի մասին այլ մանրամասներ չեն հայտարարվում: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ 19-ամյա դարպասապահի համար մադրիդյան թիմը վճարելու է շուրջ 14 մլն եվրո:
Ուկրաինայի ավարտված առաջնությունում Լունինը մասնակցել է 29 խաղի և բաց թողել 41 գոլ: