Նեյմարը` իր արտասվելու մասին (տեսանյութ)
ՏեսանյութերԲրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Ինսթագարմի իր էջում նշել է, թե ինչու է արտասվել Աշխարհի առաջնության խմբային փուլում Կոստա Ռիկայի նկատմամբ հաղթանակից հետո:
Հիշեցնենք, որ բրազիլացիները հաղթել են 2:0 հաշվով: Գոլի հեղինակ են դարձել Կոուտինյոն ու Նեյմարը:
«Ոչ բոլորը գիտեն` ինչի միջով եմ անցել այստեղ հայտնվելու համար: Դրանք ուրախության, հաղթահարելու և հաղթելու կամքի արտասուք էր: Կյանքում ինձ համար ոչինչ երբեք հեշտ չի եղել, չի լինի նաև հիմա» – գրել է Նեյմարը: