Քորթնի Քարդաշյանին «բռնացրել են» սիրեկանի հետ (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերKeeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղ Քարդաշյան քույրերից ավագին՝ Քորթնիին տեսել են Իտալիայի Կապրի կղզում իր սիրեկանի՝ Յունես Բենջիմի հետ։
39-ամյա Քորթնիին ու նրա 25-ամյա բոյֆրենդին՝ մոդել Յունեսին, տեսել են ծովային զբոսանքի ժամանակ։
Հավելենք նաև, որ զույգը սկսել է պաշտոնապես հանդիպել երկու տարի առաջ։ Յունեսին ու Քորթնիին միասին էին տեսել Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Քորթնին արդեն այդ ժամանակ բաժանվել էր իր երեխաների հորից՝ Սքոթ Դիսիքից։