Ինչու է ԱՄՆ-ն Ադրբեջանին ուղղաթիռների վաճառում. Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին
Արտաքին ՔաղաքականՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի մասին նամակի տեսքով իր մտահոգություններն է ներկայացրել:
«Ամերիկյան ուղղաթիռների վաճառքի մասին իմ մտահոգությունները ներկայացրել եմ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին և անդամին, որոնք համապատասխան հանձնաժողովի անդամ են»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու են ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ, MI35, KA-27 հարվածային համակարգեր: