Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան
ՍպորտՀունսի 21-ի երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Գրեգ Քլարքը, որին ուղեկցում էր Միջազգային Հարաբերությունների բաժնի ղեկավար Ջեյն Բեյթ:ենը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ոլորտներն ու ուղղությունները և ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, համաձայն որոնց երկու ֆեդերացիաների իրավաբանական ծառայությունները նախագահների ստորագրությանը կներկայացնեն գլոբալ գործընկերության և համագործակցության պայմանագրի նախագիծը: Իսկ մինչ այդ՝ ՀՖՖ տեխնիկական տնօրենն անգլիական ֆուտբոլի մարզչական լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով կհյուրընկալվի իր գործընկերոջ կողմից և նրանք իրենց հերթին ևս կքննարկեն տեխնիկական և մարզչական կրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Հյուրերն այցելեցին նաև ՀՖՖ Տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիա և շատ բարձր գնահատեցին ինչպես ենթակառուցվածքներն, այնպես էլ տարվող աշխատանքները: