Անժելա Սարաֆյանից՝ Պրիյանկա Չոպրայի մոտ
ՀասարակությունԱյս տարվա մարտին հայտնում էին, որ դերասանուհի Անժելա Սարաֆյանը հանդիպում է Նիք Ջոնասի հետ։ 25-ամյա երգիչն ու 34-ամյա դերասանուհին այն ժամանակ չէին մեկնաբանել այդ նորությունը, բայց աղբյուրների տեղեկություններով՝ դերասանները ծանոթացել էին իրենց ընդհանուր ընկերոջ՝ ոճաբան Ավո Երմագյանի միջոցով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նիքը նոր ընկերուհի ունի, նա հանդիպում է Պրիյանկա Չոպրայի հետ։
Սիրահարներին տեսել են Մումբաիում ժամադրության ժամանակ։
35-ամյա դերասանուհին ու երգիչը թիկնապահների ուղեկցությամբ էին զբոսնում, քանի որ երկրպագուները փակում էին նրանց ճանապարհը, երբ նրանք քաղաքի շքեղ ռեստորաններից մեկն էին ուղեւորվում։