Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
СпортՖուտբոլի աշխարհի առաջնության G խմբի Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:
ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Էդեն Ազարին, ով այս խաղում երկու գոլի հեղինակ դարձավ:
Խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիան 5:2 հաշվով գերազանցեց Թունիսին: Այս խաղում դուբլի հեղինակներ դարձան Էդեն Ազարը և Ռոմելու Լուկակուն:
G խմբում Բելգիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին` մրցելով Անգլիայի հավաքականի հետ: Իսկ Թունիսը հաջորդիվ կխաղա Պանամայի հետ: Այս տուրից հետո Բելգիան նվաճեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր, քանի որ երկու տուրերից հետո ունի 6 միավոր: Անգլիայի հավաքականն ունի 3 միավոր եւ հունիսի 24-ին կմրցի Պանամայի հետ: