Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք 

Շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ մեսիջներ հղի Իրանի իշխանություններին

Հարցազրույցներ

ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական գործերով հարցերի խորհրդական Արսեն Խառատյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում կմեկնի Իրան։ Սպասվող հանդիպման նպատակի, օրակարգային հարցերի և Իրան-Հայաստան հարաբերությունների մասին ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանի հետ:Image result for արմեն վարդանյան

 

Պարո՛ն Վարդանյան,  ո՞րն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի նպատակը և ի՞նչ օրակարգային հարցեր են այնտեղ քննարկվելու:

Շատ կարևոր է Իրան կատարվելիք այցն այն առումով, որ պարոն Փաշինյանը մեր հարևան երկրներից արդեն այցելել է Վրաստան, և տրամաբանական է, որ հաջորդ երկիրը կլինի Իրանը։ Իրանում որոշակի մտահոգություններ կային, որ սա Արևմուտքի կողմից կազմակերպված հեղափոխություն էր, և որ Փաշինյանը Արևմուտքի մարդն է։ Իհարկե, սա չէր բարձրաձայնվում, բայց պատահական չէ,  որ Իրանի նախագահը, ի տարբերություն շատ երկրների, ուշ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու  կապակցությամբ։  Իհարկե, Նիկոլ Փաշինյանը  վարչապետ դառնալուց հետո իր հստակ ուղերձները հղեց Իրանին, որ հայ–իրանական հարբերություններում Հայաստանը շարունակելու է այն քաղաքական գիծը, որը որդեգրել էին Հայաստանի նախկին  իշխանությունները։ Այս այցն այդ առումով շատ եմ կարևորում։ Իրանը կհամոզվի, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարի որևէ քայլ, որը կհակասի Հայաստան-Իրան հարաբերություններին։ Բացի դրանից, ներկայում երկու երկրների օրակարգում կան էներգետիկ մի շարք նախագծեր, կառուցվում է Իրան-Հայաստան էլկետրահաղորդման երրորդ գիծը։ Մի քանի օր առաջ Իրանի մեջլիսում հավանություն տրվեց  Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման նախագծին։ Հանդիպման նպատակը երկու երկրների օրակարգում առկա քաղաքական, տնտեսական, էներգետիկ հարցերն են։

Ինչպե՞ս եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները քաղաքական և տնտեսական առումներով:

Քաղաքական առումով Հայատան-Իրան հարաբերությունները բավականին դինամիկ են զարգանում։ Հայաստանը այն եզակի երկրներից է , որը վերջին 20 տարում որևէ  լուրջ խնդիր չի ունեցել Իրանի հետ՝ ի տարբերություն մյուս երկրների։ Այս երկու երկրները իրար համար ունեն ռազմավարական նշանակություն։ Ցավոք երկկողմ տնտեսական հարաբերությունները չեն արտացոլում այն, ինչ կա քաղաքականում։ Պետք է փաստել, որ Իրան-Ադրբեջան երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելի մեծ է, քան Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը։

Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին. վերջերս սահմանին տեղի ունեցած միջադեպն ի՞նչ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերություններում:

-Սա փոքրիկ միջադեպ է, և սպասել լուրջ սրում Իրան-Ադրբեջան հարաբերություններում՝ սխալ կլինի։ Իրան Ադրբեջան հարաբերությունները բավականին դինամիկ են զարգանում, նամանավանդ վերջին 5 տարիներին, երբ նախագահ դարձավ Ռոհանին և ինչպես նշեցի՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը շատ ավելի մեծ է, քան Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը։

Ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ-ն Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա ընթացքին:

ԱՄն-ից որևէ ուղերձ, ազդանշան չկա այդ հարցի շուրջ։ ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանը, գտնվելով շրջափակաման մեջ, Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու այլընտրանք չունի։ Պետք է նկատենք, որ նույնիսկ 2000-ականններին, երբ Իրան-ԱՄՆ հարաբերությունները ծայրաստիճան սրվել էին, նույնիսկ այդ ժամանակ պատժամիջոցներ չեն եղել։ Միայն Հայաստանի իշխանությունները պետք է զգույշ լինեն, որպեսզի հարաբերություններ չհաստատեն, որևէ նախագծեր չիրականանցեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Մենք գիտենք՝ ինչ ազդեցիկ կառույց է այդ կառույցը՝  պետություն է պետության մեջ, որն ունի իր բանկերը, ֆինանսական հաստատությունները,  նույնիսկ մաքսատները։ Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետ։

 Արմինե Արմենակյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ամենադիտված