Ողբերգական ավտովթար Երևանում
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:10-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, «Ռիցար» հյուրանոցային համալիրի դիմաց Toyota մակնիշի 23 MV 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Կայքը հայտնում է, որ չի բացառվում, որ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է և սրտի հետ կապված խնդիր է առաջացել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: