«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս Մուրազի
ԲլոգոսֆերաԲորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում սքրին շոթ է տեղադրել ֆեյսբուքյան օգտատերերից մեկի արած գրառումից, որտեղ օգտատերերը բոլորին կոչ է անում մերժել Hraparak.am կայքն ու նրա ֆբ էջը.
«Կարմիր տեռորի հոտ ա գալիս: Կառաջարկեմ, որ այսօրվանից սկսված ամեն դեգենեռատ նաև գնդակահարության ցուցակներ կազմի: Վաղուց բոլոր կայքերի էջերին դիզլայք էի արել, քանի որ լուրերը խանգարում էին ընկերների գրառումների հետևել, բայց այսօր լայքելու եմ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՖԲ էջը, իսկ այս թերթի խմբագիր Արմինե Օհանյանը շարունակում է ինձ համար մնալ այն քիչ խմբագիրներից, որ ճշմարտությունն ասելու համար չի խորշում նաև բարեկամական կապերից: Սա էլ Հրապարակի ՖԲ էջը ընկերներիս առաջարկում եմ միանալ»,-գրել է Մուրազին: