Տասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԱշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Շվեդիայի ընտրանուն:
32-րդ րոպեին Օլա Տոյվոնեն բացեց հաշիվը, իսկ 48-րդ րոպեին Մարկո Ռոյսը հավասարեցրեց հաշիվը:
Խաղավարտին` 90+5-րդ րոպեին, Տոնի Կրոսի գոլը հաղթանակ բերեց Գերմանիայի ընտրանուն:
Խաղի 82-րդ րոպեից գերմանացիները հանդիպումը շարունակեցին 10 հոգով. երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Ջերոմ Բոատենգը: