«Երևան» ակումբը 5 նոր ֆուտբոլիստ ունի
Sport«Երևան» (նախկին «Փյունիկ») ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանից առաջ 5 նորեկ ունի:
Այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանգրեր է ստորագրել հինգ նոր ֆուտբոլիստների հետ։
Ակումբի շարքերը համալրել են դարպասապահներ Անդրիյա Դրագոևիչն ու Եվգենի Կոբոզևը, ինչպես նաև պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը, կիսապաշտպան Մաքսիմ Տրուսևիչը և հարձակվող Մոհամեդ Կոնատեն։
Ֆուտբոլիստները միացել են թիմի ուսումնամարզական հավաքին Մինսկում։