«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերն ամուսնացել են (լուսանկարներ)
World«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասաններ Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին Շոտլանդիայում ամուսնացել են: Արարողությունը տեղի է ունեցել հնամենի ամրոցում՝ հաղորդում է BBC News-ը:
Հյուրերի շարքում նկատվել են սերիալի այլ աստղեր՝ Փիթեր Դինքլեյջը, Մեյսի Ուիլյամսը, Սոֆի Թերները և Էմիլյա Կլարկը:
Հարինգթոնն ու Լեսլին, որոնք կատարում են Ջոն Սնոուի և Իգրիթի դերերը, ծանոթացել են նկարահանումների ժամանակ՝ 2012 թվականին: Ըստ սերիալի սյուժեի՝ սկզբում ախոյան կերպարները սիրահարվում են միմյանց: Իգրիթը չորրորդ սեզոնի վերջում մահանում է: