Նախորդ իշխանությունների ագահության և լկտիության պատճառով տարիներով լուծում չեն ստացել շատ կարևոր, միևնույն ժամանակ ոչ բարդ խնդիրներ
БлогосфераՄեսրոպ Առաքելյանը գրում է.
Շատերին թվում է, թե երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար պետք են միլիարդավոր դոլարներ։ Իրականում նախորդ իշխանությունների ագահության և լկտիության պատճառով տարիներով լուծում չեն ստացել շատ կարևոր, միևնույն ժամանակ ոչ բարդ խնդիրներ։
Դրանցից է մեր նորագույն պատմության ամենաամոթալի խնդիրը՝ աղետի գոտու առկայությունը արդեն 30 տարի։ Բոլոր տնակներում բնակվողներին բնակարանով ապահովելու համար անհրաժեշտ է ընդամենը 30 մլն դոլար, երբ այս մեկ ամսվա ընթացքում ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի կողմից բացահայտվել է մոտ 15 մլն դոլար։
Ի դեպ, ովքեր արդեն գումար չեն ունենա վերադարձնել ամբողջ թալանածը, կարող են ակտիվորեն ներգրավվել շինարարական աշխատանքներում։