Անգլիան ջախջախեց Պանամային և դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)
ՏեսանյութերԱշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Պանամայի ընտրանուն և դուրս եկավ հաջորդ փուլ:
Անգլիացիների կազմում դուբլ ձևակերպեց Ջոն Սթոունսը (8'40'), հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը (22' 11 մ, 45+1' 11մ, 62'), մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջեսսի Լինգարդը:
Պանամայի միակ գոլը խփեց Ֆելիպե Բալոյը (78'):
Վերջին տուրում Անգլիան կխաղան Բելգիայի հետ: Այդ խաղում որոշիչ կլինի, թե ով խմբից դուրս կգա առաջին տեղով: Անգլիան և Բելգիան ունեն նույնքան՝ 6 միավոր: Թունիսի և Պանամայի թիմերը միավորներ չունեն: