Պոգբայի համար այս աշխարհի առաջնությունը կարող է լինել վերջինը
ՍպորտՖրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի համար ԱԱ-ն կարող է լինել վերջինը: Այս մասին գրում է Tass-ը:
«Այս աշխարհի առաջնությունը կարող է դառնալ վերջինն ինձ համար: Ես ինձ լավ եմ զգում թիմում, ուրախ եմ խաղալ ազգային ընտրանու կազմում, մենք կարծես մի ընտանիք լինենք: Պատրաստ եմ ամբողջությամբ նվիրվել»,- ասել է Պոգբան:
Ֆրանսիացի կիսապաշտպանն ազգային թիմ է հրավիրվել 2013 թվականին և մասնակցել է 56 խաղի: