Լուսինե Թովմասյանի և ամուսնու սելֆին
Լուսանկարներ«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով: Այս անգամ ևս գեղեցկուհին իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է իր մեքենայի մեջ արված սելֆի: Տեղադրված լուսանկարում Լուսինե Թովմասյանը ներկայացել է առանց դիմահարդարման, իսկ նրա կողքին մեքենայում գտնվում է նաև իր ամուսինը՝ Արթուրը: Լուսանկարին կից Լուսինեն անգլերեն լեզվով կատարել է հետևյալ գրառումը. «Ինչ-որ տեղ գնալիս»:
Լուսինե Թովմասյանի միկրոբլոգի հետեւորդներից մեկը մեկնաբանության հատվածում գրել է, որ գեղեցկուհին գնալով միայն գեղեցկանում ու երիտասարդանում է: