00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայկ Մարությանը խախտել է «լռության» օրըՎեճ Վահե Էնֆիաջյանի և Դանիել Իոաննիսյանի միջև․ ասուլիսը տապալվեցԳարիկ Սարգսյանի տապալված քննությունըԳ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հաջողության բանաձևը (լուսանկարներ) Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (տեսանյութ)Գոռ Երիցյանի հաղթանակը (տեսանյութ)Վե՛րջ. լռում ենքՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան ԲաբայանՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Թրամփի պայմանը՝ Նիկոլ Փաշինյանին

Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի:

Նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը:

2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար` Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը: Վերջինիս թեկնածությունն այս ընտրություններում կուսակցությունը չի առաջադրել:

Իր պատգամավորական գործունեության ժամանակ Գարո Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը:  Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:

Ի տարբերություն Փայլանի` Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր:

Այս ընտրություններում առաջադրված հայազգի երկու թեկնածուներ` Լուդմիլա Բյույումը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) և Էլմաս Կիրակոսը («Լավ» կուսակցություն) նախնական արդյունքներով մեջլիսում չեն լինի:

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 92 տոկոսի հաշվարկի արդյունքներով` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեջլիսում կունենա 295, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը` 146, «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 49, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 66, «Լավ» կուսակցությունը` 44 պատգամավորական մանդատ:

դիտվել է 5320 անգամ
Լրահոս
23 Սեպ
Մերկ գեղեցկուհիները բնության գրկում․ֆոտոշարք Կենդանակերպի նշանները աստվածուհիների կերպարանքով Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը Հայկ Մարությանը խախտել է «լռության» օրըԿոմիտասի թանգարան-ինստիտուտը ողջունում է Վարդապետին նվիրված ցանկացած միջոցառման անցկացում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Վարչապետը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը Ինչ լուսանկարներ է հրապարակում դերասան Էդգար Իգիթյանը իր մեղրամսից Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը Արցախում 20-ամյա զինվոր է զոհվել Երևանում անցկացվեց ՍԴՀԿ Հայ մարմնամարզական միության համաշխարհային համագումարը Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ԲՀԿ-ի գրասենյակներից մեկում Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. կասկածյալը հայտնաբերվել է. տեսանյութ Վարչապետի համոզմամբ՝ կենսաթոշակի բարձրանալու համար պետք է առաջին հերթին խրախուսել աշխատող մարդուն Երևանում մեկնարկել է «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը-2018» հատուկ դասընթացը Փնտրում եմ դաշնակիցներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը. ՀՀ վարչապետ ՄԱԿ-ի հարթակում ԱՄՆ նախագահին հանդիպելը ամենահեշտ բանն է․ Ինչո՞ւ չի կայանա Փաշինյան-Թրամփ հանդիպումըՎեճ Վահե Էնֆիաջյանի և Դանիել Իոաննիսյանի միջև․ ասուլիսը տապալվեցԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ կգործուղվեն Հայաստան Գարիկ Սարգսյանի տապալված քննությունըԻրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Ընտրակաշառքի խոստում Ներքին ՉարբախումՎարչապետը նոր հանձնարարություններ է տվելԱրտակարգ դեպք Սերժ Սարգսյանի հայրենի գյուղումՊաստառի հանումից՝ մրցանակի հանձնում կամ Հայրապետյանի արկածները սփյուռքումԱրտաքին գործերի նախարարի համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնականը Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Տնտեսական «աճի» առասպելը.ո՞վ է խաղում թվերի հետՀակակարկտային կայանների օգտագործման լուրջ խնդիրներ կան. Վարչապետը հորդորեց բնակիչներին հետևել համայնքի ղեկավարների աշխատանքին Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի հարաբերությունների բավականին մեծ օրակարգ. ԱԳ նախարար Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հաջողության բանաձևը (լուսանկարներ) Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Հայաստանը շարունակելու է կառուցողական աշխատել խաղաղ բանակցությունների գործընթացի շրջանակներում. ԱԳ նախարարի հարցազրույցը «Իրականում» հաղորդմանը Նիկոլ Փաշինյանը կարևորեց ժամանակից տեխնոլոգիաներով հողի մշակումը Հրադադար ենք պարտադրում Հայաստանում իսկապես սիրո և համերաշխության մթնոլորտ է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Գտնվել է խորտակված առասպելական նավը Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին Սեպտեմբերի 21-ի տոնակատարություններին տասնյակ հազարավոր մարդ է մասնակցել, սակայն չի արձանագրվել և ոչ մի միջադեպ. ՀՀ վարչապետ ՀՀ նախագահը կլինի Ֆրանսիայում անցկացվող ամենամյա Summit of Minds գագաթնաժողովի գլխավոր բանախոսը Բակո Սահակյանը Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումի քննարկումները դեռ շարունակվում են. «Հրապարակ»Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարան փակվում է. «Հրապարակ»Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով. «Հրապարակ»Հրանտ Դավթյանը վերջին շրջանում մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է բացել. «Հրապարակ»Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (տեսանյութ)Էմիլի Ռատակովսկին ներկայացել է նոր թափանցիկ զգեստով (լուսանկարներ)
Ամենադիտված