Կոլումբիան խոշոր հաշվով հաղթեց Լեհաստանին (տեսանյութ)
ВидеоԱշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Կազանում հանդիպեցին Լեհաստանի և Կոլումբիայի ընտրանիները:
Կոլումբանցիները հաղթեցին 3:0 հաշվով:
Յերի Մինան առաջին խաղակեսի վերջնամասում բացեց հաշիվը, 70-րդ րոպեին Ռադամել Ֆալկաոն խփեց իր թիմի հերթական գոլը, իսկ 5 րոպե անց Խուան Կուադրադոն հաշիվը դարձրեց 3:0:
Սա Լեհաստանի ընտրանու երկրորդ անընդմեջ պարտությունն է. արդյունքում թիմը զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից:
Լուսանկարը` ՖԻՖԱ-ի