Ռոնալդուն խնդրել է իրանցի երկրպագուներին չաղմկել և թույլ տալ քնել (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանում շարունակվում է Աշխարհի առաջնությունը: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդու Սարանսկում Իրանի երկրապագուներին խնդրել է չաղմկել:
Երկրպագուները գիշերն աղմկել են այն հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում է Ռոնալդուն: Ֆուտբոլիստը ժեստերով նրանց հասկացրել է չաղմկել և թույլ տալ քնել:
Նշենք, որ այսօր Պորտուգալիայի հավաքականը Մունդիալի խմբային փուլի վերջին տուրում ուժերը չափելու է Իրանի ընտրանու հետ: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ին:
Տեսանյութը՝ նաև այստեղ: