Ռեստորանի հատուկ աշխատակցուհիները հաճախորդի փոխարեն մաքրում են խեցգետինը (տեսանյութ)
ВидеоOddity Central-ը գրում է, որ Չինաստանի Շանհայ քաղաքում գործող ռեստորաններից մեկը վերջերս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հաստատությունում մատուցվող արտասովոր ծառայության համար:
Ռեստորանը երկու երիտասարդ աշխատակցուհու է ընդունել, որոնք խեցգետնի պրոֆեսիոնալ մաքրողներ են, ովքեր իրենց գործն անում են հենց հաճախորդի սեղանի մոտ նստած, մինչդեռ նրանք կարող են հանգստանալ կամ բջջայինով տեսախաղեր խաղալ:
Խեցգետինը մեծ տարածում ունեցող ուտելիք է Չինաստանում: Այն բավականին հաճախ են պատվիրում: Խեցգետին մաքրող աշխատակիցներն ամսական 10 000 յուան ($1,500) գումար վաստակել: