Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը գրում է, որ Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո սկսել է նոր՝ 4-րդ ալբոմի ստեղծման աշխատանքները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա Ադելն արդեն հանդիպել է ձայնագրման ստուդիայի ղեկավարության հետ: Նրա նոր ալբոմը կթողարկվի 2019թ.՝ սուրբծննդյան տոներին:
Հայտնի է, որ բազմաթիվ հիթերի կատարողը մտադիր է ամբողջ ամառ Լոնդոնում անցկացնել՝ նոր ալբոմի համար երգեր գրելով:
Հիշեցնենք, որ Ադելը 2016թ. համաշխարհային շրջագայությունն ավարտելուց հետո հայտարարել էր, որ տևական դադար է վերցնում: