Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսանյութերdom2life.ru-ն հաղորդում է, որ ռեփեր Տիմատին բաժանվել է մոդել Անաստասիա Ռեշետովայից՝ երեք տարի տեւած հարաբերություններից հետո:
Ռեփերն ու մոդելը, ըստ ամենայնի, սկսել են առանձին ապրել, քանի որ ինչպես երաժիշտն, այնպես էլ մոդելը` սոցցանցերում ջնջել են համատեղ լուսանկարներն ու բաժանորդագրված չեն միմյանց միկրոբլոգներին: Հատկանշական է, որ այս ամենն արել են գրեթե միաժամանակ: Զույգն առանձնապես չէր հրապարակում իրենց հարաբերությունները եւ չէր նկատվել սկանդալներում:
Տիմատին մոտավորապես նույն ժամանակահատվածի հարաբերություններ է ունեցել Ալյոնա Շիշկովայի հետ, ով ռեփերի համար դուստր է լույս աշխարհ բերել:
Նշենք, որ վերջերս երաժշտի մայրը պատմել է նրա դստեր եւ Ռեշետովայի փոխհարաբերություններում առկա բարդությունների մասին: Երկրպագուները ենթադրեցին, որ Ալիսան, հնարավոր է, չի ընդունում ռեփերի ընտրյալին: