00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փաշինյանը խառնեց Բաքվի ծրագրերը. պատմական շանս՝ Հայաստանի համար«Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու». Հո՛ւ (տեսանյութ)Մուն Չժե Ինը հուսով է, որ Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն կմիավորվեն իր կենդանության օրոք Բակո Սահակյանը Արցախի ԱԺ-ում մասնակցել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանին Ովքե՞ր ունեն դիվանագիտական անձնագրեր Դմիտրի Մեդվեդևը պարգևատրել է Արտակ ՇաբոյանինՄանրամասներ՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործիցՕդի ջերմաստիճանը կբարձրանա Վարչապետը, ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Կոստանյան Արագածոտնի մարզի 3 գյուղի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին

Թուրքիայի քրդամետ կուսակցության ազատազրկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով բանտարկված է Էդիրների F տիպի փակ ռեժիմով բանտում, շնորհավորել է իր կուսակից ընկերներին և շնորհակալություն հայտնել իրենց վստահության քվե տված ժողովրդին:

Այս մասին հայտնում է թուրական haberturk.com-ը:

«Մենք շարունակելու ենք ժողովրդի շահերի համար մղվող վճռական պայքարը՝ լինի մեջլիսում, թե դրանից դուրս: Շնորհավորում եմ ընտրված և չնտրված բոլոր թեկնածու ընկերներիս, բոլորին հաջողություններ եմ մաղթում»,-ասել է Դեմիրթաշը:

Անդրադառնալով հունիսի 24-ին տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ Դեմիրթաշը նշել է, որ նախընտրական շրջանում իր ձերբակալված լինելու հանգամանքը եղել է այս ընտրությունների ամենամեծ անարդարությունը:

«Այն հանգամանքը, որ ես ստիպված էի պայքարել անազատության պայմաններում, այս ընտրությունների ամենամեծ անարդարությունն էր»,-ասել է նա:

Դեմիրթաշը փաստել է, որ իր կուսակցությունը կարողացել է հաջողության հասնել նախընտրական շրջանում խիստ անհավասար պայմանների պարագայում:

«Նախ և առաջ ցանկանում եմ նշել, որ ընտրությունների արդյունքները հաջող են: Շնորհավորում եմ ընտրություններին մասնակցած բոլոր համերկրացիներիս: Շնորհավորում եմ իմ բոլոր ընկերներին, ովքեր անարդարացի և անհավասար ընտրությունների մրցավազքում գնացել են մեծ զոհողությունների:

Շնորհավորում եմ HDP-ին, որն արտակարգ դրության ռեժիմի, անհավասար հնարավորությունների և ճնշումների պայմաններում կարողացավ հաջողության հասնել, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր համախմբվեցին մեր կուսակցության շուրջը: HDP-ի մեջլիս մտնելը մեծ հաջողություն էր: Ժողովրդի վստահությունը և հավատը ժողովրդավարական քաղաքականության նկատմամբ, մեզ համար հրահանգ է շարունակելու խաղաղության և ազատության համար մղվող պայքարը»,-նշել է անազատության մեջ գտնվող կուսակցական առաջնորդը:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաշվվել են քվեաթերթիկների 99 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Էրդողանն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը: Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները հավաքել է ընդամենը 7.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքն ունի 343 պատգամավորական մանդատ (ԱԶԿ-ն՝ 295, ԱՇԿ-ն՝ 48):  ՀԺԿ-ն ունի 147, ԺԴԿ-ն՝ 67,  «Լավ» կուսակցությունը՝ 43: Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87.5 տոկոս:

Ընտրությունների արդյունքում մեջլիսում երկու հայ պատգամավոր կլինի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանը:

 

դիտվել է 1113 անգամ
Լրահոս
26 Սեպ
Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը «Հավերժ զինվոր» խորագրի ներքո անցկացվել են մեծարման միջոցառումներ Մեկնարկել են ԱՀ խորհրդարանի ութերորդ նստաշրջանի աշխատանքները Թուֆենկյան հիմնադրամ Արցախի Կարմիր Շուկա գյուղում տուն է նվիրել Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինվորին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թրամփի հետՌոզի Հանթինգթոն-Ուայթլին՝ Saint Laurent բրենդի ցուցադրությանը (լուսանկարներ) Փաշինյանը խառնեց Բաքվի ծրագրերը. պատմական շանս՝ Հայաստանի համար«Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու». Հո՛ւ (տեսանյութ)Դեն Բիլզերյանի ընկերուհին` գայթակղիչ ֆոտոշարքումՄուն Չժե Ինը հուսով է, որ Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն կմիավորվեն իր կենդանության օրոք Շքեղ Իրինա Շեյքի կրքոտ լուսանկարը՝ գիշերազգեստով Ավտովթար Լոռիում. հիվանդանոց տեղափոխված վիրավորները բրիտանացիներ են Դուբայում կցուցադրեն աշխարհում ամենաթանկ կոշիկները՝ ոսկով և և ադամանդներով զարդարված (տեսանյութ, լուսանկարներ) Բակո Սահակյանը Արցախի ԱԺ-ում մասնակցել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանին Սիբիլը ներկայացրել է «Միայն դուն» երգի տեսահոլովակը Ովքե՞ր ունեն դիվանագիտական անձնագրեր Դմիտրի Մեդվեդևը պարգևատրել է Արտակ ՇաբոյանինՄանրամասներ՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործիցՕդի ջերմաստիճանը կբարձրանա Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը (տեսանյութ) Վարչապետը, ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Կոստանյան Արագածոտնի մարզի 3 գյուղի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղինՀովիկ Աղազարյանն առաջարկում է Սասուն Խաչատրյանին չկանչել քննիչ հանձնաժողով Հապաղելու պարագայում մենք կկորցնենք նախ Հայկական ինքնությունը, ապա նաև Հայկական պետությունն ու պետականությունը. Արթուր ՂազինյանՉինաստանը 200 շտապօգնության մեքենա է նվիրել Հայաստանին 2025-ին ԵԱՏՄ-ն կարող է անցնել ազգային արժույթով հաշվարկների. Տիգրան ՍարգսյանՍթիվեն Սիգալը ցանկանում է դառնալ Պրիմորիեի երկրամասի ղեկավարՓողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ. Արմեն ԱշոտյանԵվրոպայի հայերի համագումարը ՀՀ նոր կառավարությանն աջակցելու հարցով դիմում է հղել եվրոպական կառույցներին Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հիմքով ՀՀ-ում ձերբակալված 16-ամյա Թուրքիայի քաղաքացին ազատ է արձակվել Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը ոչ թե կարճվել, այլ կասեցվել է. ՀՔԾ-ն պարզաբանում է ներկայացրել Նշանակվեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արցախի ՄԻՊ-ը հրաժարական է տվել Մասիսի խմելու ջրի հարցը շատ լուրջ է և «սուրճի սեղանի շուրջ պետք է քննարկվի» Ալիկ Սարգսյանը՝ Ազգային ժողովը ցրելու մասինՔրիս Ջեները ցույց է տվել Քարդաշյանների 12 մլն դոլարանոց նոր առանձնատունը (լուսանկարներ, տեսանյութ) Էսքան զոմբի մեր երկրում չի լինի. սրանք պատվիրված, վարձատրվող մարդիկ են. Ալիկ ՍարգսյանՓաշինյան-Ալիև հանդիպումը չպետք է լինի զուտ լուսանկարվելու առիթ․ Տիգրան ԲալայանԻնչու տեղի չունեցավ Փաշինյան-Թրամփ հանդիպումըԱԳՆ խոսնակը՝ Սիրիա ուղարկվող խմբի մասին Դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» կամ «զարդ» չէ. Սամվել ՖարմանյանԱԳՆ խոսնակը՝ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի անոնսը Շախմատի տղամարդկանց հավաքականի հաջորդ մրցակիցը Թուրքիան է. օլիմպիադա ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ Ինչ ունեցվածք ունի Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը. «Ժողովուրդ» Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն նոր մանրամասներ է ներկայացնում Վովայի Արշակի որդին և քրեական գործը. նոր զարգացումներ. «Ժողովուրդ» Բնակիչները կպահանջեն Գարիկ Սարգսյանի հրաժարականը. «Ժամանակ»
Ամենադիտված