Վաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք
Общество14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները Երևանի Վաղարշյան փողոցում հունիսի 25-ին ևս անարդյունք են ավարտվել: Այս մասին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«911» ծառայությանը հունիսի 25-ին, ժամը 13:34-ին տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ նկատվել է կորած Հ. Հ.-ն (2004 թ.): Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հունիսի 9-ին, ժամը 21:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (Հ. Հ., ծնված 2004 թ.) ս. թ. հունիսի 8-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հունիսի 18-ին երեխայի որոնողական աշխատանքները դադարեցվել են. քանի որ անհետ կորած համարվելուց անցել էր 10 օր և որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել, հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն, հանձնարարել է գնալ երեխայի գտնվելու մասին ստացվող ահազանգերի հետքերով: Հունիսի 22-ին տեղեկություն էր հաղորդվել, որ նրան տեսել են Աբովյան քաղաքում: Որոնումները, սակայն, ավարտվել էին ապարդյուն: