Հրազդանի քաղաքապետը հրաժարական կտա
ՔաղաքականՀրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հունիսի 25-ին հրաժարական է տվել: Լուրը հաստատեց Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը:
«Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, որը կկայանա հուլիսի 2-ին: Արամ Դանիելյանը ավագանու անդամներին կառաջարկի կողմ քվեարկել իր հրաժարականին»,-ասաց նա:
Արամ Դանիեյանը Հրազդանի քաղաքապետ է 2002 թվականից: