Ուրուգվայն ուժեղ էր Ռուսաստանից (տեսանյութ)
ՏեսանյութերԱշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Ուրուգվայի հավաքականն ուժերը չափեց Ռուսաստանի ընտրանու հետ։ Մրցաշարը հյուրընկալող երկրի հավաքականը պարտվեց 0։3 հաշվով։
Մեկնարկից 10 րոպե անց հաշիվը բացեց Լուիս Սուարեսը։ 13 րոպե հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Չերիշևը։
Հանդիպման 36-րդ րոպեից Ռուսաստանի հավաքականը խաղը շարունակեց 10 հոգով. երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Սմոլնիկովը։
Խաղավարտին գոլի հեղինակ դարձավ Էդիսոն Կավանին։
A խմբից պայքարը շարունակելու են Ուրուգվայի և Ռուսաստանի հավաքականները՝ համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերով։
Լուսանկարը՝ ՖԻՖԱ-ի