Արեգակնային գերփոթորիկը կարող է ոչնչացնել հեռախոսները ողջ աշխարհով մեկ
WorldՄթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականները կարծում են, որ մոտ ժամանակներում Արևի վրա կարող է ուժեղ ժայթքում տեղի ունենալ, իսկ աստղի մակերեսին հսկայական ջերմամիջուկային պայթյունի արդյունքը կարող է լինել արևի ճառագայթման ամենաուժեղ հոսքը, որը կարող է ոչնչացնել արբանյակները և էլեկտրոնային սարքերը Երկրի վրա՝ գրում է Business Insider-ը:
Գիտնականները նշում են, որ մարդկությունը երբեք չի կարողացել ստեղծել այդպիսի երևույթների դեմ հակազդելու և դրանցից պաշտպանվելու արդյունավետ գործիքներ:
Հետազոտողները նաև նշում են, որ չնայած արեգակնային ակտիվության նվազմանը՝ նմանատիպ արտահոսքի հետևանքները կարող են աղետալի լինել: