00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Եհովայի վկաների գործով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 242,000 եվրո փոխհատուցում «Ռոմա»-ն ցանկանում է Մխիթարյանին հիմնական պայմանագիր առաջարկելԲալային համակարգը բավականին թերի է. կան մի քանի վիճահարույց կետերՀայաստանը մարդկային զարգացման համաթվում գրանցել է առաջխաղացում՝ զբաղեցնելով 81-րդ տեղը Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը Դեկտեմբերի 19-ին և 20-ին իրականացվելու է զորակոչիկների ընտրություն Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր Ոստիկանները բացահայտեցին օրերս զենքի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումները (տեսանյութ) Երևանի Նոր Արեշ 15-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի Սոցիալական բեռը կծանրանա. ի՞նչ օրինագծեր են առաջ քաշում իշխանությունները

Լ․ Մնացականյան․ «Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու». Hetq.am

Hetq.am-ի հարցազրույցը՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի հետ

Պրն Մնացականյաննորից կուտակումներ կան սահմանի տարբեր հատվածներումԴուք հիմա էլզրույցի ընթացքումանընդհատ էկրանին եք նայում (նախարարը էկրանիվրա տեսնում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի յուրաքանչյուր հատվածիտեսագրող սարքերի կադրերը-հեղ.)։ Ի՞նչ եք կարծումհնարավո՞ր է հարձակում լինիՒնչու՞ է հակառակորդն այդքան ակտիվացել։

Այս փուլում հարձակման հավանականությունը փոքր է, բայց ոչ բացառելի: Այժմ նրանք գործնական վարժանքներ են իրականացնում առաջնագծում։ Վարժում են անձնակազմը, փորձարկում են տեխնիկան, մշակում մարտավարությունը։ Այս ամենը մեզ հուշում է, որ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման:

Սահմանի տարբեր հատվածներում այժմ զորավարժություններ ենըստտեսանյութերիդրանքկարծեսմեծ չափերի չեն։

Վերջին մեկ ասվա ընթացքում զորավարժությունները գրեթե չեն ընդհատվում։ Մասնակցում են տարբեր ուժեր, կարելի է ասել` ընդգրկվում են բոլոր մասնագիտական ստորաբաժանումները։ Առավել շատ ուշադրություն են դարձնում հրետանային զորամասերի զորավարժություններին։ Այս տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ անցկացրել են հրետանային զորամասերի զորավարժություններ։ Դրանք անցկացվում են ինչպես իրենց մոտակա խորքի զորավարժարաններում, այնպես էլ իրենց խոշոր  զորավարժարաններում։ Այս պահին սկսել են նաեւ ինժեներական ստորաբաժանումների զորավարժություններ։ Այսինքն`, դա մեզ թույլ է  տալիս մտածել, որ նրանք նախապատրաստվում են ինչ-որ գործողությունների։ Այսօր մենք նաեւ դիտարկում ենք տանկային, ինժեներական եւ ռեզերվային ստորաբաժանումների զորավարժություններ։

Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում ձեռք բերած նոր զինատեսակներընորից խոսում են ռազմական գործողություններով Արցախը «ազատագրելու» մասին։Հայտնի է արդենոր Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել «Պոլոնեզ» համազարկայինկրակի ռեակտիվ համակարգերBell 412 ռազմական ուղղաթիռներ։ Այդզինատեսակներին դիմակայելուդրանք ոչնչացնելու զենքեր ունի՞ ՊԲ-ն։

Այո, իրենք ցուցադրում են, բացի «Պոլոնեզ»-ներից` իսրայելական նույնատիպ հրթիռներ են ձեռք բերել, նաեւ` լրացուցիչ հրետանային կայանքներ, հակատանկային միջոցներ։ Այսինքն` գիտենք, թե նրանք ինչով են համալրվել։ Ադրբեջանը շարունակում է անօդաչու սարքերի արտադրությունը, ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական։ Նաեւ նորից ձեռք են բերել իսրայելական անօդաչու թռչող սարքեր։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի են դարձել ավելի խորքերում իրենց անօդաչու սարքերի թռիչքները։ Մենք, իհարկե, հետեւում ենք այդ ամենին եւ հակամիջոցներ ենք ձեռնարկում, գործողություններ իրականացնում։ Եվ, կարելի է ասել, որ հիմնականում մեր քայլերն ուղղված են նոր ձեռք բերած իսրայելական LORA հրթիռային համակարգերի եւ «Պոլոնեզի» դեմ՝ մեր հակօդային ուժերը դրանք խոցելու ուղղությամբ են աշխատում։

Մենք էլ ենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ անում։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ զենքերի արդյունավետությունը նվազեցնենք մեր զորքերի վրա ներգործության ընթացքում։

Իսկ Արցախի բանակը նոր զինատեսակներ ձեռք չի բերու՞մ։

Մենք էլ ենք ձեռք բերում։ Չթվարկեմ, մենք էլ ունենք նոր հրթիռներ, ունենք միջոցներ, որ նախկինում չենք ունեցել։ Խտությունները, քանակներն ենք ավելացրել։ Հետախուզական միջոցներն են ավելացել, հակառակորդի շարժերը, տեխնիկան վաղ հայտնաբերելու համար՝ անկախ եղանակային պայմաններից, կրակի կառավարման նոր միջոցներ ենք ձեռք բերել։

Այսինքնհակառկորդի այդ հրթիռները կարո՞ղ եք խոցել։

Այո, մեր հակաօդային պաշտպանության ուժերի խնդիրներից մեկն է դա, եւ ի վիճակի ենք դրանք խոցել։

Ասացիքոր նրանք խորքերում հետախուզություն են անում անօդաչու սարքերովիսկԱրցախի բանակը կարողանու՞մ է հետախուզություն անել հակառակորդի թիկունքումխորքերում։

Իհարկե, մենք երբեք չենք դադարեցրել, թե´ մոտակա տարածքներում, թե´ խորքերում,  եւ թե´ ցերեկը, թե´ գիշերը այսպիսի հնարավորություններ ունենք։ Իրենց ունեցածին մերը ոչնչով չի զիջում տեխնիկական բնութագրերով։

Բանակում սպայակազմի սոցիալական խնդիրների լուծմանբարելավման նործրագրեր ունե՞ք։

Այո, իհարկե, եւ բոլորի ուշադրության կենտրոնում են այդ խնդիրները։ Դրանցից կարելի է առանձնացնել բնակարաններով ապահովելու հարցը։ Ներդրվելու է հիփոթեքային վարկավորման ծրագիրը, այն քննարկման փուլում է։ Հուսով եմ` ծրագիրն ընդունելուց հետո բավականին կթեթեւացնենք այդ խնդիրը։ Սահմանվելու են` ըստ ծառայության կատեգորիաների։ Հատկապես այն սպաները, որոնք հասել են իրենց ծառայության սահմանային ժամկետին, որոնք պետք է առաջիկայում զորացրվեն, համոզված եղեք, որ ոչ մեկը աչքաթող արված չի մնա։ Այդ ծրագրի շրջանակում եթե չստացվի լուծել նրանց բնակարնային խնդիրները, ծրագրից դուրս ամեն ինչ արվելու է, որ նրանք ապահովվեն բնակարաններով։ Հիմնական մտահոգությունը կապված է ծառայության կեսից ավելին անցած սպաների հետ, բայց մենք դա հաշվի ենք առնելու, ամեն ինչ արվելու է, եւ նրանք ապահովվելու են բնակարաններով։

Կարելի՞ է ասելոր անակնկալ հարձակում չի լինիԱյսինքնեթե հարձակում լինի,  անակնկալ  չի լինելուորքա՞ն ժամանակ առաջ եք իմանալուեթե հակառակորդըգործողություն սկսի։

Անակնկալ, իհարկե, չի լինի, որովհետև մենք անընդհատ հետևում ենք ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին: Հարցն այլ հարթությունում պետք է դիտարկել, քանի որ արդեն գործ ունենք ժամանակակից ռազմատեխնիկական հնարավորություններով օժտված հակառակորդի հետ: Սա նշանակում է, որ ի տարբերություն երեկվա, հակառակորդի նախահարձակ մտադրությունը կռահելու համար, մենք մեր տրամադրության տակ ունենալու ենք ժամեր, այլ ոչ թե օրեր: Հաշվի առնելով այս հանգամանքը, այսօր մենք մեր նախապատրաստական և կանխարգելիչ գործողություններն իրականացնում ենք հենց այդ հանկարծակիության գործոնի հաշվառումով: Համոզված եմ, որ օպերատիվ-մարտավարական այս նոր պայմաններում ևս մեր բանակը գտնվելու է իր բարձրության վրա և պատվով է կատարելու առաջադրված խնդիրը: 

Իսկ եթե հակառակորդը խաղաղ բնակավայրերին հարվածի։

Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու։ Մենք դա զգուշացրել ենք մի քանի անգամ։

 

Լրահոս
10 Դեկ
Գոհար Ավետիսյանը դրամահավաք է կազմակերպել՝ օգնելու հրդեհից տուժած հայ ընտանիքին (տեսանյութ)Ռոնալդուի որդին ճանաչվել է մանկական մրցաշարի լավագույն հարձակվողըԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձը բերման է ենթարկվել ու ձերբակալվել (տեսանյութ) «Ալաշկերտ»-ի 7 ֆուտբոլիստ հեռացել են ակումբից Իշխող խմբակցությունը ժողովրդի քվեն ստանձնելու մեկ տարին նշեց յուրօրինակ քվեարկությամբ. Մանե Թանդիլյան Եհովայի վկաների գործով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 242,000 եվրո փոխհատուցում Ֆինլանդիան կղեկավարի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը (լուսանկարներ) Պատրաստվում եմ դիմում ներկայացնել Հրաչյա Հակոբյանի կողմից արված արտահայտությունը քննելու հիմքով. Ռոբերտ Հայրապետյան Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ) Նոր մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյանի Գյումրի ուղարկած ծաղկեպսակի պատճառով ծագած միջադեպից․ Aravot.amՍարգիս Օհանջանյանն ազատ է արձակվել Կարապետ Պողոսյանն արձագանքել է «Իմ քայլի» պատգամավորի մեղադրանքներինՀայազգի սցենարիստ Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի Դատարանը բավարարեց իմ ու Լիանայի հայցն ընդդեմ ՀՌ խորհրդի ապօրինի որոշման․ լրագրող «Ռոմա»-ն ցանկանում է Մխիթարյանին հիմնական պայմանագիր առաջարկելՊուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում (տեսանյութ) Ծով, մերկ կուրծք. Բելլա Հադիդի նոր սեքսուալ լուսանկարներըՄինչև դեկտեմբերի 14-ը կհայտնենք որոշման մասին. Ամուլսարի պահապանները հայտարարություն են տարածել Առնվազն հինգ մարդ Է զոհվել Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետեւանքով (տեսանյութ) Հայտարարվել է «Ոսկե գլոբուս 2020»-ի հավակնորդների ցանկը Բալային համակարգը բավականին թերի է. կան մի քանի վիճահարույց կետեր«Հակահեղափոխականների մտքի թռիչքը»Վրացի նկարիչը կերել է բանանի տեսքով 120.000 դոլար արժողությամբ արթ-օբյեկտը (տեսանյութ) ԱՄՆ 2019-ին մերժել է մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած Հայաստանի քաղաքացիների կեսին Ռումինացի երգչուհին ցանկանում է Ադրբեջանում պաշտոն ստանալ (լուսանկար)Հայաստանը մարդկային զարգացման համաթվում գրանցել է առաջխաղացում՝ զբաղեցնելով 81-րդ տեղը Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը Լիպեցկում կրակ են բացել HammAli & Navai ռեպերների մեքենայի վրա (տեսանյութ)Դեկտեմբերի 19-ին և 20-ին իրականացվելու է զորակոչիկների ընտրություն Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր Աննա Հակոբյանն այցելել է Մարտունու «Ոսկեփորիկ» մանկական զարգացման կենտրոն (լուսանկարներ) Ոստիկանները բացահայտեցին օրերս զենքի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումները (տեսանյութ) Երևանի Նոր Արեշ 15-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը (տեսանյութ) Բախտներդ ուղղակի բերել է, որ կարգավիճակս թույլ չի տալիս ձեզ համարժեք պատասխան տալ. «Իմ քայլի» պատգամավորՍոցիալական բեռը կծանրանա. ի՞նչ օրինագծեր են առաջ քաշում իշխանություններըԼիդիանը դեֆոլտի նախազգուշացում է տվել, դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է. ՀԲՃ Պատգամավորը իրավապահներին է ուղարկել Զոհրաբյանի ծառայողական մեքենայի սխալ կայանման նկարըՀՀ ԱԻՆ-ն ընդլայնում է լեռնային զբոսաշրջության կազմակերպությունների հետ համագործակցությունը Ոստիկանության պետ է ազատվել պաշտոնից Կենտրոն վարչական շրջանում հին աղբամանները փոխարինվել են նորերով (լուսանկարներ) Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ առանձին կայք են ստեղծել Արթուր Պետրոսյանը եվրոպական թիմ կգլխավորիԵվրանեսթ ԽՎ-ում բոլորը կանգնել են՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, բացի՝ մեկից (տեսանյութ) Ոստիկանությունը ՊԵԿ պաշտոնյաների ձերբակալության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր օգնականի հետ (լուսանկար)«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ից փախած հետախուզվողը հայտնաբերվել ու կալանավորվել է (տեսանյութ) ՏԿԵ փոխնախարարը և հանքարդյունաբերողները քննարկել են պղնձաձուլարանի կառուցման նախագծի հարցեր ՍԱՏՄ-ն հայտնաբերել ու ոչնչացրել է ժամկետանց սննդամթերք (լուսանկարներ) Արմեն Գրիգորյանն արձակուրդ է գնում
Ամենադիտված
Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Ռուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ Սահակյան«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանԴաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում՝ մեքենա վարելիս (տեսանյութ) «Սերգոն փոխում էր սիգարետը` պատճառաբանելով, որ նախագահնել ա փոխել սիգարետը»
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) «Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըԿադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)